24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քլինթոնը հայտարարել է Սիրիա ներխուժելու պայմանները

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ արտասահմանյան ուժերի ռազմական միջամտությունը Սիրիայի ներքին կոնֆլիկտին, հնարավոր է միայն մեկ պայմանով` եթե աշխարհում լայն իմաստով կոնսենսուս հաստատվի այդ հարցի շուրջ, հաղորդում է “Associated Press”-ը:

Նրա խոսքով` ռազմական գործողություն սկսելու համար անհրաժեշտ է ոչ միայն ԱՄՆ-ի դաշնակիցների հավանությունը, այլ նաեւ Սիրիայի այժմյան վարչակարգն աջակցող երկրների` Ռուսաստանի եւ Չինաստանի հավանությունը: Պետքարտուղարն օրինակ է բերել լիբիական սցենարը, որի դեպքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի  առարկության բացակայության դեպքում հնարավոր եղավ ռազմական գործողություն անցակացնել:

Քլինթոնը  հայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները ջանքեր չեն խնայում համոզելու ՌԴ-ին եւ ՉԺՀ-ին`  փոխել իրենց դիրքորոշումը Սիրիայի կառավարության նկատմամբ: Թե կոնկրետ ինչ արդյունքների են նրանք հասել այդ ասպարեզում, Քլինթոնը չի նշել: Նա նաեւ չի նշել` արդյոք ճիշտ է համարում արտաքին միջամտությունը սիրիական հակամարտության մեջ: Նա միայն ընդգծել է, որ սիրիական հակամարտության սրվելու դեպքում ողջ տարածաշրջանում ապակայունացում կտիրի:

Քլինթոնի կարծիքով` ռուսական դիրքորոշումը տանում է հենց դրան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ