28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ չէր Արտաշես Գեղամյանը ՀՀԿ խմբակցություն գնում

image_6156

Երեկ խորհրդարանում ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորներ դարձած “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն ու ՍԻՄ  նախագահ Հայկ Բաբուխանյանը նիստերի ընդմիջումներին միասին էին շրջում խորհրդարանի միջանցքներում, գնում բուֆետ կամ ձանձրույթը փարատում էին ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահի բազկաթոռներին տեղավորված զրուցելով:

Գործընկերների մեկուսացումը չվրիպեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աչքից: “Պարոն Գեղամյան, կա ՀՀԿ ֆրակցիա, էնտեղ սուրճ կա, կարող եք էնտեղ նստել”,-նկատեց սրահով անցնող Գալուստ Սահակյանը:

Արտաշես Գեղամյանն այս առաջարկին արձագանքեց. ”Պարոն Սահակյան, էնտեղ շատ են ծխում, իսկ ես թողել եմ ծխելը”:

Նշենք, որ պատգամավորների աշխատասենյակները դեռ չեն բաշխել:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ