25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հունիսի 3-ին` աջակցենք կարիքավոր երեխաներին /վիդեո/

Արդեն հինգ տարի է, ինչ Հայ Օգնության Ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոն”-ում Բելլա Քոչարյանի պատվավոր նախագահությամբ հիմանդրվել է “Բարեկամների խորհուրդ”-ը: Այն սատարում է ՀՕՖ-ում ապրող լքված, անօթեւան, խնամքից զրկված, բռնությունների ենթարկված, աղքատ, մուրացիկ ու թափառաշրջիկ, վարքային խնդիրներ ունեցող, ծնողների կողմից մերժված եւ տարաբնույթ այլ խնդիրներ ունեցող երեխաներին:

Եվ ամեն տարի երեխաների պաշտպանության միջազգային օրը   խորհուրդը բարեգործական միջոցառում է նախաձեռնում:  Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ասացին կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը եւ բարեկամները` երգահան` Արա Գեւորգյանը, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ` Սյուզան Մարգարյանը, “Հայբուսակ” համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, “Երեւանջուր” ՓԲԸ հաղորդակցության եւ հաճախորդների փոխհարաբերությունների տնօրեն Գագիկ Մարգարյանը:

Այս տարի  միջոցառումը կկայանա հունիսի 3-ին, “Հաղթանակ” զբոսայգում: Այն կմեկնարկի ժամը 15-ին տոնավաճառով: Այստեղ շոու-բիզնեսի, հասարակական սեկտորի, ինչու չէ նաեւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, լրագրողներ կվաճառեն միջոցառման հովանավորների կողմից տրամադրած պաղպաղակ, քաղցրավենիք, հրուշակեղեն, հյութեր եւ այլն:

Ըստ բանախոսների կան մարդիկ, որ երկու պաղպաղակ են գնում` 5000 դրամ տալիս ու իրենց երեխաներին բացատրում, որ կան երեխաներ, որոնք վատ են ապորւմ եւ պետք է օգնեն: Կան նաեւ, որ մեկ պաղպաղակին 10 դրամ են տալիս:

“Մեր մոտ էլ է մրցակցություն, թե ով ավելի շատ կվաճառի եւ ինչքանով”,-ասաց Արա Գեւորգյանը: Սյուզան Մարգարյանն էլ միշտ ոգեւորվում նախաձեռնությունից: Անձամբ իր համար մի տոն է յուրահատուկ: “Կարեւոր է նաեւ, որ յուրաքանչյուրս ներդրում ունենանք այս գործում, պարտավոր ենք օգնել կարիքի մեջ հայտնված երեխաներին, եւ դա պետք է անել սիորվ”,-ասաց երգչուհին:

Տոնավաճառին կհաջորդի տոնական համերգ՝ փոքրիկ երգիչ, երգչուհիների, շոու բիզնեսի ներկայացուցիչների եւ տարբեր պարային համույթների մասնակցությամբ, կլինի նաեւ հրավառություն:

Կկազմակերպվի նաեւ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ինչպես նաեւ կավճանկարչության եւ շախմատի մրցույթներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ