16 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2018

“Ոսկե ծիրան” կինոփառատոնին ներկայացված 1300 հայտերից կցուցադրվեն միայն 150-ը

image_6144

Հուլիսի 8-15-ը  կանցկացվի “Ոսկե ծիրան” 9-րդ երեւանյան միջազգային  կինոփառատոնը, որն այս տարի եւս կպահպանի արդեն ավանդույթ դարձած “Երեւանյան պրեմերիաներ”, “Հետահայաց ցուցադրություններ” եւ “Հարգանքի տուրք” արտամրցութային ծրագրերը:

Այսօր` հունիսի 1-ին կայացած ասուլիսին փառատոնի կազմակերպիչները ներկայացրին ֆիլմերի արտամրցութային ծրագրերը: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այս տարի եւս տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը, իսկ քանի որ Երեւանն այս տարի հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք, փառատոնը կներառի նաեւ , որի շրջանակներում կընդգրկվեն հայ եւ համաշխարհային դասականների ստեղծագործությունների էկրանավորումներ:

“Հարգանքի տուրք” ծրագրում կցուցադրվեն Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի եւ Անդրեյ Տարկովսկու հոբելյանները: “Հետահայաց ցուցադրությունների” ծրագրում կներկայացվեն Էլդար Շենգելայայի, Ալեքսանդր Սուկորովի,  Վիկտոր Էրիսեի ֆիլմերը: Վերջինս, ըստ Միքայել Ստամբոլցյանի, կգլխավորի միջազգային փառատոնի ժյուրին:

Նա հավելեց նաեւ, որ փառատոնի մասնակցության 1300 հայտ են ստացել, որոնցից, սակայն, կցուցադրվեն միայն 150-ը` կինոդահլիճների պակասի պատճառով:

Փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետաց դասեր, կլոր սեղան քննարկումներ` համաշխարհային կինոգործիչների մասնակցությամբ:

 

 

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ