23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարեկամների խորհուրդը` ժամանակակից սերնդի մասին

Արա Գեւորգյան, Սյուզան Մարգարյան

Ինչպիսի սերունդ է մեծանում այսօր. զարգացած թե…Նման հարցադրումով այսօր լրագրողները դիմեցին “Հենարան” մամուլի ակումբի հյուրերին:

Նրանք բոլորն էլ Հայ օգնության ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոնի” Բարեկամների խորհրդից էին:

Երգահան Արա Գեւորգյանի կարծիքով, իրենց սերունդը ավելի առողջ է մեծացել, համենայն դեպս կապ ունեի հողի, բնության հետ: Բակում խաղում էին, բարի մուլտֆիլմեր էին դիտում: Այսօրվա երեխաները, ըստ նրա կտրված են ամեն ինչից. կառչած են համակարգիչներից: “Սակայն դա չի խոսում նրանց գիտելիքների ու հետաքրքրությունների ավելացման մասին, ավելին, վնասում է նրանց առողջությունը”,-ասաց երգահանը:

Գագիկ Մարգարյան

Գագիկ Մարգարյան

“Երեւանջուր” ընկերության ներկայացուցիչ Գագիկ Մարգարյանը կարծում է, որ երեխան պետք է ծնողից  մի քայլ առաջ լինի եւ այսօր  այդպես է: Նրա կարծիքով, իրենք մեծացել են որոշակի սահմաններում, կաղապարված, եւ մեր օրերում` երեխաներն են որոշում իրենց անելիքները, ազատության սահմանները:

“Հայբուսակ” համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը կարծում է, որ պետք է երեխաների մանկությունը երջանիկ լինի, որի ապահովումը մեծահասակների գործն է: Տիկին Անահիտը իր երեխաներին, հիմա էլ թոռներին այդպես է մեծացնում:

 

Անահիտ Հարությունյան

Անահիտ Հարությունյան

Նա հիշում է, որ տարիներ առաջ ծնողները ավելի շատ ժամանակ էին տրամադրում իրենց երեխաներին, իսկ հիմա միայն մտածում են աշխատեն, որ սոցիալական վիճակը նորմալ լինի:

Երգչուհի Սյուզան Մարգարյանի կարծիքով էլ` երկրին բարությունն է պակասում: Սա էլ վատ է անդրադառնում երեխաների վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ