29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Էքզյուպերիի հայտնի աղոթքը

image_29162

Հատված Էքզյուպերիի հայտնի աղոթքից.

«Աստվա՛ծ իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ ամեն օրվա համար: Սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստը… Սովորեցրո՛ւ ինձ ճիշտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Սովորեցրո՛ւ ինձ չափավորություն և զսպվածություն, որպեսզի չթռչեմ և չսողամ, այլ օրվա ընթացքում կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները: Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, թե այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի… Անհրաժեշտ պահին ուղարկի՛ր ինչ-որ մեկին ինձ մոտ, որ քաջություն ունենա ասելու ինձ ճշմարտությունը, բայց ասի այն սիրով: Դարձրո՛ւ ինձ մարդ՝ ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են… Պահպանի՛ր ինձ այն վախից, թե ես կարող եմ ինչ-որ բան կորցնել իմ կյանքում: Տո՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչ անհրաժեշտ է ինձ: Եվ դարձյալ խնդրում եմ՝ սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստը…»:

Անտուան Մարի դե Սենթ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ – (1900-1944), ֆրանսիացի գրող, օդաչու, լրագրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս: Նրա հայտնի գործն է ,,Փոքրիկ իշխանը,,: 1939-ին ,,Քամի, ավազ և աստղեր,, երկի համար ստացել է Ֆրանսիական ակադեմիայի ,,Գրան պրի,, և ԱՄՆ ,,Ազգային գրքարվեստ,, մրցանակները:  

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ