25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք դաշնակահարին դատում են աթեիստ լինելու համար

Թուրքիայի իշխանությունները մեղադրել են թուրք դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆազիլ Սային  կրոնական արժեքներն արհամարհելու եւ ատելություն հրահրելու համար: Եթե Սայը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչեւ մեկ ու կես տարվա ազատազրկում:

Ինչպես հաղորդում է “AFP”-ն, Թուրքիայի պահպանողական իսլամիստների դժգոհության համար առիթ են դարձել իսլամին վերաբերող Սայի նկատառումները, որոնք նա հրապարակել է իր “Twitter”-ում:

Ապրիլին Ֆազիլ Սայը “Հյուրիեթ” թերթին հայտնել էր, որ իր սեփական հայրենիքում ակտիվ քննադատության է արժանանում այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ինքն աթեիստ է: Կոմպոզիտորը հայտնել էր, որ դա խոսում է Թուրքիայում անհանդուրժողականության աճի մասին: Բացի այդ, դաշնակահարը հայտնել էր, որ մտադիր է տեղափոխվել Ճապոնիա:

Սայը նշել է, որ ինքը հավանաբար առաջին մարդն է, ով քրեական պատասխանատվության է ենթարկվում միայն այն բանի համար, որ իրեն աթեիստ է անվանել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ