18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չորացրած մրգերի օգտակարությունը

Ծիրանաչիր. Շատ օգտակար է սրտի և անոթների համար: Ծիրանի չիրը պարունակում է մեծ քանակությամբ կալիում և անտիօքսիդանտներ: Նա դուրս է հանում օրգանիզմից վնասակար խոլեստերինը: Չորացրած ծիրանը օգտակար է վահանագեղձի պրոբլեմ ունեցող և շաքարախտով տառապող հիվանդների համար:

Արքայախնձոր Չորացրած արքայախնձորը կալիումի, մագնեզիումի, երկաթի, ցինկի, B վիտամինների աղբյուր է: Չորացրած արքայախնձորը օգնում է ազատվել այտուցներից, տալիս է ուժ և բարձրացնում է տրամադրություն: Նաև օգնում է թողնել ծխելը:

Սմբուկ  Այս մթերքի առավել արժեքավոր առանձնահատկությունն այն է, որ բավականին արագ մաքրում է անոթները խոլեստերինից և, ընդհանուր առմամբ, նվազեցնում է «վատ» խոլեստերինի կոնցենտրացիան արյան մեջ: Սմբուկը պարունակում է մեծ քանակությամբ պղինձ, կոբալտ եւ մանգանում: Սմբուկը պարունակում է նաև երկաթ որը օգտակար է սակավարյունության դեպքում: Այն նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Խաղող (չամիչ), Հատկապես բաց գույնի չամիչը օգտակար է բոլորի համար առանց բացառության: Այն պարունակում է առավելագույն քանակությամբ կալիում, ֆոսֆոր որը օգնում է լարված մտավոր աշխատանքի ընթացքում, քննությունների ժամանակ:

Տանձ  Չորացրած տանձը պարունակում է յուրահատուկ եթերային յուղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կարող են բարձրացնել մարմնի դիմադրողականությունը և դիմակայել վարակիչ հիվանդություններին, ունեն հակաբորբոքային ազդեցություն և նույնիսկ պայքարում են դեպրեսիայի դեմ:

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ