20 Օգոստոսի, Երկուշաբթի, 2018

10 բան, որ չի կարելի արգելել երեխաներին

image_29036

Woman-rules.ru-ն ներկայացնում է 10 բան, որոնք չի կարելի արգելել երեխաներին:

  1. Ինքնուրույն ուտել: Իհարկե, ծնողների համար ավելի հեշտ է անձամբ կերակրել երեխաներին, որպեսզի արագ լինի, նրանք չկեղտոտվեն, սակայն երեխան միայն ինքնուրույն ուտել սովորելով է ի վերջո ինքնուրույնանալու:
  2. Ձեզ օգնել: Որքան հաճախ ենք երեխաներին ասում` տեղի դիր, կկորտես, կթափես եւ այլն: Իսկ մի քանի տարուց բողոքում ենք, թե երեխան ոչինչ չի ցանկանում անել: Թույլ տվեք նրան փոքրուց սովորել օգնել ձեզ:
  3. Ինքնուրույն նկարել ներկերով: Վախենալով, որ երեխան կարող է ներկոտել ողջ տունը` դուք նրան արգելում եք մեծացնել երեւակայության սահմանները:
  4. Հանվել տանը: Դուք վախենում եք, թե նա կհիվանդանա, սակայն կես ժամ մերկ կամ ոտաբոբիկ վազվզելուց երեխան չի հիվանդանա, թույլ տվեք նրան հանգստանալ հագուստից:
  5. Գոռալ, թռվռալ ու վազվզել տանը: Դուք հոգնում եք աղմուկից, բայց դրանով թույլ չեք տալիս նրան արտահայտել իր էմոցիաները, ստիպում եք ներփակվել:
  6. Մանկական այգիներում սպորտային կոմպլեքսների վրա բարձրանալ: Մի վախեցրեք նրան, ասելով, թե վայր կընկնի, այլ ինքներդ սովորեցրեք դժվար տեղեր բարձրանալ, որպեսզի նա փոքրուց կոփվի:
  7. Ջրի հետ խաղ անել: Ծնողները վախենում են, թե երեխան կմրսի, կհիվանդանա, այնինչ դա իր համար երեւակայության եւ նոր գիտելիքների աղբյուր է:
  8. Դիպչել այնպիսի իրերի, որոնք կարող են կոտրվել: Ոչ թե արգելեք, այլ սովորեցրեք զգույշ լինել, չէ-որ երեխային պետք է ամեն նոր բան` կյանք մուտք գործելու համար:
  9. Սեփական կարծիքն արտահայտել: Մի ասեք երեխային` ես ավլեի լավ գիտեմ, թե որն է ճիշտ: Նա անհատ է, եւ պետք է սովորի լինել անհատ, ձեւավորել սեփական կարծիքը:

10.  Մուլտֆիլմեր դիտել: Իհարկե, ժամանակակից մուլտֆիլմերի որակը իդեալական չէ, սակայն երեխան պետք է դիտի ժամանակակից մուլտֆիլմեր, որոնք դիտում են իր հասակակիցները: Կարող եք մուլտֆիլմի առանձին մասերն արգելել դիտել, բայց ոչ ամբողջը:

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ