20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատերազմի վտանգն առարկայորեն չի մեծացել. ռազմական փորձագետ

“Ադրբեջանը շարունակում է  իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությունը, այսինքն, ահաբեկում բազմսակողմանի` ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ բանակցային կողմերին, միջնորդներին”,-այսօր անդրադառնալով հակառակորդի կողմից  Չինարիում իրականացված դիվերսիոն գործողությանը, Henaran.am-ին ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Փորձագետը չի բացառել, որ Ադրբեջանի` նման ապակառուցողական պահվածքը կարող է պայմանավորված լինել  ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցելությամբ:

Անդրադառնալով հայկական կողմերի արձագանքին, փորձագետը համոզմունք է հայտնել, որ մեր պատասխանը, ինչպես միշտ, կոշտ է լինելու: “Ադրբեջանը դա կարողանում է քողարկել, եթե  վաղը նրանք 20 զոհ ունենան դրա դիմաց, նրանք դա կքողարկեն,  մենք դրա պրակտիկան ունենք: Մեր դիրքորոշումն ավելի կոշտ է լինելու, ես սպասում եմ,  որ շատ շուտով մենք այդ կոշտությունը կցուցաբերենք, եթե արդեն չենք ցուցաբերել, բայց իհարկե, սա չի նշանակում որ ԱԳՆ-ի մակարդակով հայտարարությունները շատ ավելի խիստ չպետք է լինեն”,-նշել է Արծրուն Հովհաննիսյանն ու շեշտել, երկու ճակատով աշխատելու անհրաժեշտությունը:

Ռազմական փորձագետի խոսքով, այս դեպքում դժվար է ասել, թե մենք պատասխան ենք տալիս, թե  կանխարգելիչ գործողություններ ենք իրականացնում: Այսուհանդերձ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի,  ընդհանրապես չեզոքացնել դիվերսիայի վտանգը, հնարավոր չէ.  “Դա հնարավոր կլիներ, եթե Ադրբեջանը որդեգրած չլիներ այն քաղաքականություն, որն ունի, այսինքն, ցանկացած զոհերի գնով միշտ ունենալ ահաբեկման վտանգ”:

Մեր հարցին, թե ինչու հատկապես վերջին շրջանում հաճախացել են թշնամու կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունները, երբ հակառակորդը մոտենում է հայկական գյուղերին, ռազմական փորձագետը պատասխանել է.” Ադրբեջանը փոխել է իր ռազմավարությունը: Հարցը դեռ ուսումնասիրման կարիք ունի, բայց կարծում եմ, որ Ադրբեջանն ահաբեկման ձեւն ուզում է փոխել, հասկանալով, որ խրամատի վրա կրակելով շատ ավելի մեծ կորուստներ է տալիս: Խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացվող գործողություններով,  հավանաբար, Ադրբեջանը հույս ունի, որ արդյունքն ավելի մեծ կլինի”:

Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ  պատերազմի վտանգն առարկայորեն չի մեծացել: Այն միշտ կա, եղել է,  բայց  այդ վտանգի աստիճանը վերջին տասը տարում գրեթե չի փոխվել:

Անդրադառնալով միջազգային հանրության գնահատականներին նմանատիպ միջադեպերին եւ հատկապես այն փաստին, որ խաղաղության կոչերը, որպես կանոն ուղղվում են կողմերին եւ ոչ թե ապակառուցողական դիրքորոշում դրսեւորող Ադրբեջանին, ռազմական փորձագետը նշել է. ”Ցավում եմ, բայց  դրանից մեծ բան երեւի չենք էլ տեսնի: Ես չգիտեմ թե դիվանագիտորեն ինչպես է պետք անել:

Այսօր շատ լավ հնարավորություն կա, դեպքից 24 ժամ չի անցել, առարկայորեն պետք է Քլինթոնի առողջ գնահատականը պահանջել, բայց քանի որ վստահ եմ, որ դիվանագիտորեն նորից լղոզված բաներ է պատասխանելու, մեծ առաջընթաց այդ հարցում չեմ տեսնում, չնայած  սա չի նշանակում, որ դիվանագիտական ճակատում աշխատանքը չպիտի թուլացնել”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ