24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Քլինթոնը եկել. “The New York Times”

Ամերիկյան “New York Times” պարբերականը անդրադարձ է կատարել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցին Հարավային Կովկաս:

“Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ճիշտ ժամանակին է, քանի որ տարածաշրջանում առճակատման վտանգ կա, ինչը կարող է ամերիկյան եւ եվրոպական շահերի վրա ազդել եւ կարիք ունի բարձր մակարդակի ուշադրության:

Հյուսիսային Կովկասի ռուսաստանյան տարածքում ահաբեկչություն եւ ապստամբություն է տարածվում: Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Վրաստանի հարակից շրջանների օկուպացիան ուժեղացնում է լարվածությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական նոր գործողությունների մեծ հավանականություն կա: Իրավիճակն ավելի է բարդացնում Վլադիմիր Պուտինի` Ռուսաստանի նախագահ վերընտրվելու փաստը, քանի որ նա ձգտում է մեծացնել իր ազդեցությունը նախկին խորհրդային հարեւանների վրա` հակակշիռ ստեղծելով ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին:

Հյուսիսային Կովկասում ավելանում են ժողովուրդների օտարացումն ու ռազմական բռնությունները: Նախորդ ամիս` Պուտինի երդման արարողությունից 3 օր առաջ 2 տասնյակ զինվորներ հարձակման զոհ են դարձել: Ահաբեկչությունը կարող է սպառնալիք լինել 2014-ին Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Մոսկվան հնարավոր է, որ նորից մեղադրի Վրաստանին եւ Ադրբեջանին ահաբեկիչներին աջակցելու համար:

Իսկ ինչպե՞ս կարող են Ամերիկան եւ Եվրոպան նվազեցնել սպառնալիքները Կովկասում:

Եվրոպան եւ Ամերիկան պետք է Վրաստանին ստիպեն հակառուսական թշնամանք չսերմանել Կովկասում, միաժամանակ նրանք պետք է  աջակցեն Վրաստանի անկախությանը եւ նրա տարածքի մի մասի օկուպացիայի դեմ հանդես գան: Մոսկվային չպետք  է թույլ տրվի վերահսկողություն հաստատել Վրաստանի միջոցով կասպիական էներգիայի վրա:

Ամերիկան եւ Եվրոպան այլեւս չեն կարող ղարաբաղյան թեմայի շուրջ բանակցությունները հետին պլանում պահել: Նրանք պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին զգուշացնեն անբարենպաստ հետեւանքների, մասնավորապես` ավելի ընդգրկուն տարածաշրջանային պատերազմի մասին:

ԵԱՀԿ-ի անդամները գրեթե դադարեցրել են Ռուսաստանի ներգրավվածությունը Հյուսիսային Կովկասի լարված իրադրության մեջ: Նրանք պետք է օգտագործեն մշտական խորհուրդը Վիեննայում` երկխոսություն սկսելու նպատակով:

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն իր այցով կոչված է ուշադրություն հրավիրել այդ լարված իրավիճակների վրա, այնպես որ Արեւմուտքն ակտիվորեն աշխատի հակամարտությունները կանխելու ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ