16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարդիկ ուզում են ունենալ, պետք է ունենան, բայց …

«Որևէ մեկին չես կարող արգելել, որ իր գումարներով եկեղեցի կառուցի, բայց վերջին տարիներին նորակառույց եկեղեցիների քանակը մոտենում է 100-ի: Տարբեր ծավալներով են, տարբեր տեղերում են, խնդիր չկա՝ ասելու համար, թե ինչի եք կառուցում, մարդիկ ուզում են ունենալ, և պետք է ունենան:

Բայց այն արժեքները, որոնցով մեր ազգը հպարտանում է, մեր ժառանգությունները գտնվում են ոչ բարվոք վիճակում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Ներդրողները պետք է հասկանան, որ հարկ է օգնել մեծ արժեք ներկայացնող հին եկեղեցիները կրկին կյանքի բերելու, համոզված է ճարտարապետը:

«Օրինակ՝ Ավան թաղամասում կա չտեսնված միջնադարյան եկեղեցի` այնքան անբարվոք վիճակում է գտնվում, կարելի է վերականգնել, բայց նաև տեղանքը սոսկալի աղբի մեջ կորած է»,-ասաց Մինասյանը: Նա նշեց, որ Գառնիում էլ տարբեր շինությունները մոտեցել են տաճարին:

«Եթե ճիշտ քաղաքականություն վարենք, կպահենք մեր ժառանգությունը և կունենանք եկեղեցիների այնպիսի քանակություն, որ չստացվի, թե մենք անընդհատ զբաղվում ենք նոր եկեղեցիներ կառուցելով: Մենք հիմա կրկնում ենք մեր ունեցած ժառանգության տիպարային կերպերը»,-նկատեց միության նախագահը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ