19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քլինթոնի ակնկալիքները` ԱԺ ընտրություններից հետո, նախագահականից` առաջ

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարելիք այցն ուշագրավ է մի քանի ասպեկտներով:  Henaran.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով պետքարտուղարի տարածաշրջանային այցելությանը, կարծիք հայտնեց քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: ‘’Նախ` այցի ժամանակահատվածը:

Այն հաջորդում է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, բայց այն նաեւ նախորդում է նախագահական ընտրություններին: Քլինթոնի տարածաշրջանային այցի ժամանակահատվածը նաեւ համընկնում է հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում սպասվող ընտրություններին”,-նկատեց մեր զրուցակիցը:

Ռիչարդ Կիրակոսյանը այս փաստը պատահական չի համարում եւ նշում է, որ Հիլարի Քլինթոնն անշուշտ, պետք է ջանքեր գործադրի`  ժողովրդավարության ասպարեզում ավելի շատ բան ակնկալելու եւ ավելի բարձր չափանիշներ հաստատելու բոլոր 3 երկրներում:

Ինչ վերաբերում է ԼՂ-հիմնախնդրին, քաղաքագետի համոզմամբ, այստեղ շատ բան չկա, որ Քլինթոնը կարող է ասել կամ անել: “Միակ բանը, որ մենք կարող ենք ակնկալել, այն է, որ Քլինթոնը  պետք է  հայտարարի,  որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը ԼՂ-ի խնդրին վերաբերող ամենալուրջ խնդիրն է”,-նշեց  Ռիչարդ Կիրակոսյանը:

Այն փաստը, որ Հիլարի Քլինթոնն իր տարածաշրջանային այցելությունն սկսում է  Հայաստանով եւ ավարտում Թուրքիայով, ըստ վերլուծաբանի, խորհրդանշական է:

“Քլինթոնը, փաստորեն, Հայաստանով, որտեղ կմնա նաեւ գիշերը`  մինչ Վրաստան մեկնելը: Այլ կերպ ասած` նա ավելի շատ ժամանակ է անցկացնում Հայաստանում, քան Վրաստանում կամ Ադրեբեջանում: Հիլարի Քլինթոնի շրջագայությունն ավարտվում է Թուրքիայում, եւ անշուշտ, նա պետք է կրկին ասի Թուրքիայի ղեկավարությանը, որ վերջիններս պետք է կատարեն առաջին քայլը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Բոլոր ակնկալիքներն, այս առումով,  ամբողջովին Թուրքիայից են”,- Henaran.am-ին ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Քաղաքագետը հատկանշական է համարում նաեւ այն փաստը, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը տարածաշրջան  նաեւ նախորդում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք պետական այցին, որը տեղի կունենա սեպտեմբերին:  “Այցելությունը նախորդում է Պուտինի այցին, ինչպես նաեւ Կովկասում զորավարժությունների անցկացմանը: Այլ կերպ ասած` Հիլարի Քլինթոնի այցելությունը նաեւ նշան է  Մոսկվային`ցույց տալու, որ տարածաշրջանը կարեւոր է ԱՄՆ-ի համար”,-եզրափակեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Մայիսի 31-ից նա  սկսել է տարածաշրջանային շրջագայությունը, որը կավարտվի հունիսի 7-ին: Եվրոպական մի շարք երկրներ այցից հետո Քլինթոնն այսօր կլինի Հայաստանում, հունիս 5-ին` Վրաստանում, հունիսի 6-ին` Ադրբեջանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ