19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հունվարի 1-ից եթեր կհեռարձակվի նոր հեռուստաալիք

Հունվարի 1-ից եթեր կհեռարձակվի “Միր 24″ հեռուստաալիքը: Այս մասին այսօր հայտարարեց “Միր” միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը: Նա նշեց, որ նոր հեռուստաալիքի կարիք զգացվեց այն պատճառով, որ եթերային ժամանակը չի բավականացնում այն ձեւաչափի համար, որ իրենք ունեն:

Սկզբում հեռուստաալիքը կլինի արբանյակային հեռարձակմամբ, այնուհետեւ կներկայացվեն համապատասխան լրատվական հաղորդումներ:

Սեպտեմբերի 28-ին ԱՊՀ պետությունների կառավարման ղեկավարների` Յալթայում  կայացած հանդիպմանը “Միր 24″ նախագիծը հավանության է արժանացել:

Միր” միջպետական հեռուստաընկերությունը ստեղծվել է 1992-ին` ԱՊՀ անդամ 9 պետությունների եւ Վրաստանի կողմից: Աշխարհի տարբեր երկրներում “Միր” հեռուստաալիքը դիտում է 72 մլն մարդ: Մերուժան Սարգսյանի կարծիքով` նոր հեռուստաալիքը հնարավորություն կտա աշխարհին ներկայացնել հայերի հարուստ մշակույթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ