25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոկորդը ցավում է ոչ թե սառից, այլ չարտաբերած էմոցիաներից. ընդդեմ կարծրատիպերի

Наслаждаться здоровьем ֆեյսբուքյան էջում ներկայացված է հասարակության մի շարք կարծրատիպեր` կապված երեխաների հետ եւ դրանց հերքումը:

«Սառը ջուր մի խմիր, կոկորդդ կցավի»

Կոկորդը ցավում է ոչ թե սառը ջրից, այլ չարտաբերված էմոցիաներից ու մտքերից:

«Մոտիկից մի նայիր, աչքերդ կվնասես»

Տեսողությունը փչանում է ոչ թե էկրանին մոտիկից նայելուց, այլ ապագայի մասին վատ պատկերացումներ ունենալուց:

«Այդ ինչ ես ասում, ոնց չես ամաչում»

Չի կարելի երեխայի վրա ամոթ ու մեղքի զգացում բարդել: Այնպես մի արեք, որպեսզի երեխան ողջ կյանքում բեռի տակ ման գա:

«Բավական է ողբաս, հանգստացիր»

Դա նույնն է, որ ասես` հերիք է մաքրես հոգիդ, ներքին ցավդ թող քեզ ու ապրիր դրա հետ` ցույց տալով, թե ամեն ինչ կարգին է:

«Կընկնես, կցավի»

Եթե այդպես եք ասում երեխային, հենց այդպես էլ կլինի: Դրանք ոչ թե զգուշացումի խոսքեր են, այլ փաստեր, որոնք ծրագրավորում են նրա միտքը: Փոխարենն օգնեք նրան փորձել այն ամենը, ինչը դեռ ինքնուրույն չի կարողանում անել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ