29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կոնգրեսականները ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են տարածել

image_6046

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ Հովարդ Բերմանը եւ Կոնգրեսի` հայերին աջակցող խմբի համանախագահ Ֆրենք Փալոնեն հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Ադրբեջանի մերձսահմանային հարձակումները Հայաստանի վրա, որի հետեւանքում 3 հայ զինվոր է զոհվել: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Կոնգրեսական Շերմանը, ով երկար ժամանակ Արցախի շահերի պաշտպանն է, խստորեն դատապարտել է ադրբեջանցիների ագրեսիան: Նա նշել է, որ Բաքուն եւս մեկ անգամ ընգծեց  ատելությունն իր հարեւանի նկատմամբ եւ ապացուցեց, որ հանդուրժողականություն չի ցուցաբերում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:

Կոնգրեսական Բերմանը, ով ամերիկահայերի ամուր դաշնակիցն է, եւս հայտնել է իր անհանգստությունը ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ: Կոնգրեսական Փալոնեն հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը, ով գտնվում է Կովկասում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ  հանդիպմանը կզգուշացնի վերջինիս, որ ԱՄՆ-ը չի հաշտվի ագրեսիայի նման  դրսեւորումների հետ եւ Ադրբեջանին պատասխանատվության կենթարկի:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ