19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ կփոխարինի Խաչիկին

Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ հրաժարականի դիմում է գրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թեեւ Խաչիկ Գալստյանի կամ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանի հետ կապվել եւ պաշտոնական հավաստիացում ստանալ մեզ չհաջողվեց: Մեր հեռախոսազանգերին նրանք չպատասխանեցին:

Մեզ հասած տեղեկություններով, ԲՀԿ նախագահը Խաչիկ Գալստյանից դժգոհ է, որ նա “ճիշտ” չի կատարել իր պարտականությունները՝ ընտրական շրջանում մամուլը բավական հաճախ է ԲՀԿ-ին ՛՛սեւ գույնով՛՛ ներկայացրել:

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, չի բացառվում, որ մինչեւ Գագիկ Ծառուկյանի  նոր մամլո խոսնակի նշանակումը այդ պարտականություններն իրականացնի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն ի դեպ, ըստ էության իրականացնում էր այդ պարտականություններն այնքանով, որ լրատվամիջոցներին այս կամ այն հարցի հետ կապված հենց նա էր մեկնաբանում:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նոր խոսնակի պաշտոնին շրջանառվում են մի քանի անուններ: Չի բացառվում, որ այդ պարտականություններն ստանձնեն երիտբհկականներ Վահան Բաբայանը կամ Տիգրան Ուրիխանյանը: Ըստ որոշ լուրերի, քննարկվում է նաեւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանի անունը: Հավանական թեկնածուների շարքում նշվում է նաեւ Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնակատարի խոսնակ Իվետա Տոնոյանի անունը, որն էլ համարվում է ամենահավանական թեկնածուն: Նա շատ վաղուց է աշխատում Ծառուկյանի հետ: Իվետայի ձայնով են թողարկվում ԲՀԿ առաջնորդի հետ կապված ռեպորտաժները:

“Ես առաջին անգամ Ձեզնից եմ  լսում այս մասին”,-մեկնաբանելով տեղեկությունը, Henaran.am-ին ասաց Իվետա Տոնոյանը: Մեր դիտարկմանը, թե բացառո՞ւմ եք նման հնարավորությունը, Իվետա Տոնոյանը կրկնեց.”Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին, նման հարց ինձ հետ չի քննարկվել”: Իսկ ինչպես կվարվի առաջարկ ստանալու դեպքում, մեր հարցին, Իվետան պատասխանեց՝ եկեք գուշակությամբ չզբաղվենք:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ