25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բագրատյանն իր ձայնը տվել է Զուրաբյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, ինչպես արդեն հայտնի է կղեկավարի ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, այս պաշտոնին երեք թեկնածուների` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եւ Լեւոն Զուրաբյանի անուններն է քննարկվել եւ քվեարկության դրվել:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ ազգային Կոնգրեսի պատգամավորական խմբակցության նիստը, որտեղ էլ հարցը քննարկվել է:

Ստեփան Դեմիրճյանը, մեզ հասած տեղեկություններով, տեսնելով, որ իր շանսերը զիջում են մյուս երկու թեկնածուներին, հրաժարվել է պայքարից: Լեւոն Զուրաբյանի ու Հրանտ Բագրատյանի միջեւ ՀԱԿ-ական պատգամավորների ձայները հավասար են բախշվել` 3-ական Լեւոն Զուրաբյանի, 3-ական` Հրանտ Բագրատյանի օգտին:

Որոշիչը եղել է Հրանտ Բագրատյանի ձայնը, ով քվեարկել է մրցակցի օգտին:  Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, նախկին վարչապետը, որը համարվում է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտերիմ անձանցից մեկը, “նեղված” է առաջնորդից, որ վերջինս առաջ է մղում Լեւոն Զուրաբյանին:

Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներն արդեն աշխատանքի են գնում խորհրդարան:  Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը տեղակայված կլինի առաջին հարկում` ԱԺ կենտրոնական մուտքից դեպի աջ գտնվող հատվածում` ԱԺ-ում ԼՂՀ եւ ՀՀ նախագահի ներկայացուցիչների հարեւանությամբ: Նորեկ խմբակցությունը զբաղեցրել է ԱԺ 134 սենյակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ