19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տղամարդիկ գերադասում են “բալզակյան տարիքի” կանանց

Ընդունված կարծիք է, որ տղամարդկանց դուր են գալիս մինչեւ 25 տարեկան կանայք, սակայն ռուս սոցիոլոգների կատարած վերջին հարցման արդյունքներն այլ կարծիք են ձեւավորում:

Պարզվել է, որ 16-20 տարեկան դեռահաս աղջիկներին գերադասում է հարցված տղամարդկանց ընդամենը 4 տոկոսը: Տղամարդկանց  24 տոկոսի կարծիքով` առավել հմայիչ են 21-25 տարեկան աղջիկները, ընդ որում այս տարիքային խմբին գերադասում են նույն տարիքային խմբի տղամարդիկ: 30 տոկոսը գրավիչ են համարում 26-30 տարեկան կանանց: Մասնագետների հավաստմամբ` դա կնոջ սեքսուալության, ֆիզիկական, մտավոր, մասնագիտական կարողությունների, ինչպես նաեւ երեխա ունենալու ամենաօպտիմալ տարիքն է:

Հատկանշական է, որ 25-ից բարձր տղամարդկանց առավել գրավում են այսպես կոչված “բալզակյան տարիքի”` 31-35 տարեկան կանայք: Տղամարդկանց կարծիքով` այս տարիքի կանայք “իսկապես կանացի են, փորձ ունեն եւ չեն ապրում անուրջներով”:

Տղամարդկանց 9 տոկոսի համար հմայիչ են 36-40 տարեկան կանայք: Բնությունը կնոջը վերջին հնարավորությունն է տալիս առողջ երեխա ունենալու, որի հետ կապված կենտրոնանում են հոգու, ուղեղի եւ մարմնի բոլոր ռեսուրսները:

Տղամարդկանց 3 տոկոսը կարծում է, որ կանանց հմայքի գագաթնակետը  41-45 “առեղծվածային” տարիքում է:

Եվ միայն հարցված տղամարդկանց 7 տոկոսն է դժվարացել նշել կանանց ամենահմայիչ տարիքը` համարելով, որ յուրաքանչյուր տարիքում էլ կանայք յուրովի են հմայիչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ