20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զգուշացրել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ԾԻԳ-երի արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով կյանքի կոչելու համար:

ԾԻԳ-երի հիմնական նպատակը ՀՀ-ում իր ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: ԾԻԳ-երի գործունեության հիմնական ոլորտներն են ՀՀ ԿԱ կողմից հավանության արժանացած և օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը ու աշխատանքները:

Իրենց գործունեության ընթացքում ԾԻԳ-երը կատարում են հետևյալ խնդիրները՝ ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և ծրագրի նախահաշիվների կազմում, ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացում, առաջարկների գնահատում, վերլուծում և մրցույթների արդյունքների ամփոփում, ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողություն, աշխատանքների կատարման արդյունքի ընդունում, ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերում, ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարում, ծրագրի իրականացման մոնիթորինգ:

Ինչպես երևում է վերը նշվածից՝ ԾԻԳ-երի գործունեությունից շատ բան է կախված, այդ իսկ պատճառով շատ կարևոր է վարչապետի ներկայացրած պահանջները:

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը պահանջել է ԾԻԳ-երի ներկայացուցիչներից զերծ մնալ որևէ տեսակի կոռուպցիոն դրսևորումներից, հաշվի առնելով, որ ԾԻԳ-երը ղեկավարում են մեծ ֆինանսական միջոցներ և իրականացնում ծրագրերի մոնիթորինգ:

ԾԻԳ-երի նկատմամբ խիստ վերահսկողությունը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերն այդ ոլորտում, ինչն էլ առավել արդյունավետ և որակյալ կդարձնի իրականացվող ծրագրերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ