19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զգույշ եղեք

Զգույշ եղեք, չհաշտվեք չար մտքերի հետ, քանի որ դա դավաճանություն է Աստծո հանդեպ: Չար մտքից խուսափելը շատ ավելի հեշտ է ձեզ համար, երբ այն դեռ նոր է գալիս ձեր մեջ: Ավելի դժվար է հեռանալ նրանից, երբ դուք արդեն բավականին ժամանակ պահել եք այն ձեր մեջ, որովհետև, քանի դեռ միտքը ձեր ուղեղում է, օգտագործելու է իր իշխանությունը՝ իշխելու է ձեզ, ենթարկելու է ձեր կամքն իրեն, մինչև դառնաք նրա ստրուկը և կատարեք կամքը:

Եթե միտքը շարունակում է ապրել ձեր մեջ, այն կարող է փոխարկվել զգացմունքի, ցանկության կամ կրքի, այն կարող է վերածվել իրագործելի փորձի և այսպիսով, դուք կարող եք մտային մեղքից ընկել գործողության մեղքի մեջ

Մի սպասեք, մինչև չար միտքը գա ձեր ուղեղի մեջ, և դուք դժվարանաք դիմադրել, այլ դուք պետք է նախաձեռնություն հանդես բերեք և զբաղեցնեք ձեր մտքերը արդար գործերով: Ձգտեք ձեռք բերել սուրբ խոկումներ և աստվածային մտքերի գանձ, առ Աստված ունեցած սիրո գանձը, որ ձեր գիտակցությունը ամաչի այն մտքերից և զգացմունքներից, եթե դևը ուզում է աղտոտել այն կամ
մղել անկման:

Միշտ զբաղվեք օգտակար բաներով և հիշեք, որ Աստված կարդում և քննում է ձեր մտքերը: Ուստի դուք պետք է ամաչեք ձեզանից, երբ տեղ եք տալիս մեղսալից մտքերի: Եվ երբ դուք ընկնեք չար
մտքերի մեջ, մի հուսահատվեք կամ պահեք այդ միտքը, այլ սթափվեք շուտով և կարգավորեք ձեր մտքերը:

Ես խորհուրդ եմ տալիս ձեզ անել առաջին քայլը. դուք պետք է շտկեք ձեր մտքերը և թույլ չտաք նրանց իշխելու և կառավարելու ձեզ: Միտքը կարող է զենք լինել ձեր ձեռքին և կարող է զենք դառնալ ձեր դեմ. թող այն ձեր ընկերը լինի և ոչ թե՝ թշնամին:

Պետք է գիտենալ, որ ամենանշանակալի և օգտակար նախաձեռնությունները նախապես գաղափար են եղել և օգտակար համամարդկային գործերը ծնունդ են առել գաղափարներից: Թող ձեր գաղափարները գանձ լինեն թե ձեր, թե ուրիշների համար: Թող ձեր մտքերը օրհնություն լինեն այն հասարակության համար, որտեղ ապրում եք: Եթե դուք չեք կարող ձեր մտքերն օգուտի աղբյուր դարձնել ձեր և ուրիշների համար, գոնե թույլ մի տվեք, որ այն ձեր սրտի մաքրության և հավիտենականության կորստյան պատճառ դառնա:

Թող Աստված ձեզ հետ լինի, շնորհելով ձեզ մտքի մաքրություն որպես մի սուրբ գանձ:

ՂՊՏԻ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔ՝ ՇԵՆՈՒԴԱ Գ

Աղբյուրը` ter-hambardzum.net

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ