25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեքսի տեւողությունը երբեմն խոչընդոտ է դառնում

Ամերիկացի մասնագետների հարցման համաձայն` բազմաթիվ զույգերի համար խոչընդոտ է սեռական ակտի տեւողությունը: Հասուն քաղաքացիների մոտ 50 տոկոսը նախընտրում է, որ իրենց սեռական հարաբերությունները կամ ավելի երկար տեւեն, կամ շուտ ավարտվեն:

Հետազոտությունը, որն անց է կացվել պահպանակներ արտադրողների նախաձեռնությամբ, վկայում են այն մասին, որ մարդկանց 37 տոկոսին ժամանակը չի բավականացնում հաճույք զգալ սեռական ակտի ժամանակ, իսկ 14 տոկոսն ընդհակառակը` պատրաստ են ավարտել  սեռական ակտն ավելի վաղ, քան իրենց զուգընկերը:

Հարցմանը մասնակցել են 18-ն անց հազարավոր կանայք եւ տղամարդիկ: Հարցման արդյունքներից պարզ է դարձել նաեւ, որ տղամարդկանց 75 եւ կանանց 66 տոկոսը փորձում է փոխել սեռական ակտի տեւողությունը եւ արագությունը: Իսկ 46 տոկոսը խոստովանել է, որ իրեն չի հաջողվում հաճույքի գագաթնակետին հասնել զուգընկերոջ հետ: Հարցվածների մեկ քառորդը ենթադրում է, որ իդեալական սեռական ակտը պետք է 10 րոպեից ոչ ավել տեւի:

75 տոկոսը խոստովանել է, որ սիրում է սեքսով զբաղվել ոչ սովորական վայրերում, օրինակ` լողափին, լողավազանում կամ ավտոմեքենայում: Շատ կանայք երազում են սեքսով զբաղվել Բուկինհեմյան պալատում կամ Էյֆելյան աշտարակի վրա: Տղամարդիկ գերադասել են Սպիտակ տունը: Սեքսը ցնցուղի տակ դուր է գալիս 31 տոկոսին, բազմոցին` 23 տոկոսին, պատշգամբում` 22 տոկոսին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ