29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ազգային ժողովի նախագահը կապ չունի

image_5981

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է  Երեւանի մի քանի թաղամասերի բնակիչների բաց նամակին: “Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան փողոցների հարգելի բնակիչներ, ի պատասխան ինձ հասցեագրված ձեր բաց  նամակի նախ ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ, անկախ հնչող տեսակետներից եւ տարածվող ստահոդ լուրերից, ես որեւէ առնչություն չունեմ ձեր նշած հասցեում կատարվող ոչ շինարարության, ոչ էլ այն իրականացնող ընկերության հետ:

Կիսելով ձեր մտահոգությունները` հայտնեմ, որ ձեր նամակի մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրանում  բարձրացված խնդրի շուրջ հանգամանալից զրուցել եմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ով տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ձեր ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը, եւ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն:

Իմ կողմից հավաստիացնում եմ, որ հետեւելու եմ իրադարձությունների զարգացմանը”,-նշել է Արգամիչը իր պատասխանում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ