19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ր տարիքում է կանանց սեքսուալության գագաթնակետը

Ամերիկյան գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, բավարարվածությունն իրենց սեռական կյանքից ուղղակիորեն կապ ունի տարիքի հետ: Տղամարդկանց մոտ սեքսուալության գագաթնակետը 33 տարեկանում է, կանանց մոտ` 28:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ ինտիմ կյանքն առավել ինտենսիվ է 25 տարեկանում, չնայած  որ սեքսուալության գագաթնակետին մեծ մասը հասնում են 28 տարեկանում: Ժամանակակից աղջիկները, որպես կանոն, կուսությունից զրկվում են 17 տարեկանում: Տղաները սովորաբար առաջին սեքսուալ փորձն ունենում են 18 տարեկանում: Իսկ 29 տարեկանում տղամարդկանց մեծ մասի մոտ ամենաշատ սեքսուալ կապերն են լինում:

Տվյալ հարցմանը մասնակցել է 2381 մարդ: Մինչեւ 28 տարեկանների 40 տոկոսը խոստովանել է, որ վերջերս  է սկսել սեքսից բավականություն ստանալ: Հարցման ամենափորձառու մասնակիցները, ովքեր 50-60 տարեկան են, նշել են, որ ամենասեքսուալ տարիքը 46 տարեկանն է:

Այս հարցման արդյունքները, սակայն, հակասում են գիտնականների անցկացրած նախորդ հետազոտության արդյունքներին, երբ մասնագետները եկել էին այն եզրակացության, որ տղամարդկանց սեքսուալության գագաթնակետը 18 տարեկանում է, իսկ կանանցը` 30: Բացի այդ, գիտնականները հաշվի են առել, որ մեր ժամանակներում աղջիկները եւ տղաներն ավելի վաղ են զրկվում կուսությունից, քան իրենց մայրերի կամ տատիկների ժամանակ էր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ