16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սատանայի երկրպագության խորհրդանիշը՝ SOAD-ի համերգին … ցավոք

Հոգեւոր խոսքն ու համազգային «Հայր մեր»-ը երեկ շատերի հոգիները լցրեցին երանավետ խաղաղությամբ եւ աստվածային սիրով: Սեր, հոգատարություն, որ սրբադասվող նահատակների երկրպագությունից վերածվեց միմյանց հանդեպ ջերմ զգացումներով: Աստծուն մոտենալու ամենաուղիղ ճանապարհն աղոթքն է: Էջմիածնում երեկ տեղի ունեցածը մեզ մոտեցրեց Արարչին՝ մաքրելով մեր մեղավոր հոգիները: Աստվածային երկրպագությունից, երկնքից սպասվող օրհնությանը սպասելուն զուգահեռ տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն SOAD-ի համերգը Հանրապետության հրապարակում:

Ասում են՝ յուրաքանչյուրը յուրովի է զգում, սգում, պահանջում եւ հիշում … Սերժ Թանկյանն ու ընկերները ցնցող թատերական համերգային ներկայացում բեմադրեցին, որին մասնակից դարձավ երիտասարդությունը: Այո, աշխարհը լսեց նրա ձայնը՝«ես հայ եմ, հիշում եմ եւ պահանջում եմ»-ը: Միայն թե այս ամենում թաքնված առաջնորդություն կար, որ աշխարհի սկզբից խաբող անօրենի ՝ սատանայի կողմից էր բեմադրված: 

«Ցավոք, այսօր իմ երկրի սրտում՝ Հանրապետության հրապարակում ամենաշատ ցուցադրվող ժեստը սատանային ուղղված երկրպագության այս խորհրդանիշն է: 100 տարի … Ցավոք: 

Տեր Աստված, ողորմիր իմ երկիրը, գրում է օգտատեր Ռազ Պետրոսյանը՝ մեկնաբանելով SOAD-ի համերգը»

Հ.Գ. Որպես վերջաբան ներկայացնում ենք Աստվածաշնչից մի հատված, որը աստվածաբանների կողմից համարվում է հայ ժողովրդին ուղղված մարգարեություն., Աստծո խոսք.

«Եթե իմ անունով կոչված ժողովուրդը խոնարհվի, աղոթք անի ու իմ երեսը փնտրի ու իրենց չար ճամփաներից դառնան, ես էլ երկնքից կլսեմ, նրանց մեղքը կներեմ ու նրանց երկիրը պիտի բժշկեմ» (Բ Մնացորդաց 7․14):

Լուսանկարը՝ Panarmenian.net-ի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ