23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սպորտի փոխնախարարին` ոչ են ասել. Ժողովուրդ

 Ըստ “Ժողովուրդ”-ի, նախօրեին՝ Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային խաղի ժամանակ, Հանրապետական մարզադաշտի անվտանգության աշխատակիցները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանին թույլ չեն տվել ներս մտնել:
Քարամյանին առաջարկվել է մարզադաշտ մտնել այլ մուտքից: Որքան էլ վերջինս փորձել է ասել, որ ինքը սպորտի փոխնախարարն է, սակայն մարզադաշտի կարգադրիչները անդրդվելի են եղել:

“Միայն փոխնախարարի վկայականը տեսնելուց հետո են թույլատրել Քարամյանին ներս մտնել պաշտոնյաների համար նախատեսված մուտքից:

Փորձեցինք լուրը ճշտել սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանից, որը, բնականաբար, հակառակը պնդեց. “Օյ, լավ էլի, ես նստել եմ ՎԻՊ կոչվող հատվածում, նորմալ մտել եմ, նորմալ նստել եմ, ինչի՞ մասին եք խոսում””,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ