25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն թե սթափվենք

Տերը ողորմում և համբերում է, սպասելով մեր դարձին, իսկ եթե մեղանչում ենք, համբերում է՝ սպասելով մեր ապաշխարությանը, և եթե ընկնում ենք, ամոթ չի համարում ընդունել մեզ նորից, ինչպես ասել է Մարգարեն. «Նա, որ գլորվում է. միթե չի՞ ելնում, կամ նա, որ շեղվում է, հետ չի՞ դառնում» (Երեմ. 8:4):

Միայն թե սթափվենք, ձեռք բերենք բարեխոհություն, շուտափույթ և անկեղծորեն դառնանք դեպի Նա՝ հայցելով Նրա օգնությունը: Իսկ Նա պատրաստակամ է փրկելու մեզ, որովհետև սպասում է հավատից և ջերմեռանդությունից մեր կարողության չափով բարի դարձած մեր կամքի՝ դեպի Իրեն դառնալու ջերմագին փափագներին, իսկ ամեն մի առաջխաղացում Ինքն է կատարում մեզանում:

Այդ պատճառով էլ, թոթափելով ամեն տեսակ նախապաշարում, ծուլություն, անփութություն՝ ձգտում ենք դառնալ անվեհեր և պատրաստ՝ Նրա ետևից գնալու: Չհետաձգենք դա օր օրի վրա, հրապուրվելով արատներով, քանզի չգիտենք, թե ե՞րբ է լինելու մեր ելքը մարմնից:

Տեր Հովսեփ Ա քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ