25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Խնդրենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպեսզի այս ցավը վերջինը լինի

Հրաչյա Հարությունյանը կոչ է անում, մասնավորապես նշելով.

«Լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 100 տարին: Եկեք մեր աղոթքն ուղղենք առ Աստված Մեծ Եղեռնի տարիներին բոլոր քաջաբար կռվածների և զոհվածների, մարտիրոսների, նահատակների, անմեղ զոհերի հոգիների հանգստության ու խաղաղության համար:

Ի խորոց սրտի խնդրենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպեսզի այս ֆիզիկական և հոգեկան ցավը վերջինը լինի Հայոց Ազգի համար և ողջ աշխարհում այն երբեք չկրկնվի: Որպեսզի ազգովի կարողանանք միավորվենք մեր ազգի Ոգեղենության շուրջը և միասնական պայքարով միշտ հաղթանակենք: Մեկ տարի հետո մենք տոնենք Պատմական Հայաստանի միավորման մեկ ամյա տարեդարձը: Հայի միասնական Ոգին անպարտ է: Հայը հաղթող տեսակ է: Ամեն»:

Եվ ազգը Հայոց,
Հավատքը որպես դրոշակ պարզած,
Կյանքին պիտ խառնի փառքը անցյալի,
Լույսն ապագայի, որ հարատևի: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ