20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բողկը, շրջազգեստն ու կանաչ լոբին

2012թ. 5 ամիսներին հանրապետության սպառողական շուկայում աարձանագրվել է 0,8 տոկոս գնաճ, իսկ մայիսին ապրիլի համեմատ՝ գնանկում՝1,3 տոկոսով: Ալյուրի գինը, թեեւ մայիսին փոփոխություն չի կրել, սակայն տարեսկզբից աճել է 8 տոկոսով: Շաքարավազի դեպքում հակառակն է՝ տարեսկզբից այս ապրանքատեսակի գինը նվազել է 4 տոկոսով. նույն միտումը պահպանվել է և այս ամիս՝  1,2 տոկոսով, իսկ վերջին մեկ տարում շաքարավազի արձանագրված գնաճը ավելի քան 15 տոկոս է: Այս մասին  տեղեկացրեց՝ “Հենարան” ակումբի հյուրը՝ ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ընդհանուր առմամբ՝վերջին մեկ ամսում դիտարկված 470  անուն ապրանք-ծառայությունների գծով 148-ի գները մնացել են անփոփոխ: Գնաճ արձանագրվել է 203-ի գծով, ըստ որում՝ էական՝ 1-10  տոկոս գնաճ դիտվելէ մոտ 50 -ի եւ միայն երեք ապրանքատեսակի համար՝ շրջազգեստ, բողկ, կանաչ լոբի, գնաճը հատել է տասը տոկոսի սահնանագիծը: Բանախոսը տարին առանձնահատուկ համարեց այն առումով, որ եթե նախորդ տարի հունվար-մայիսին անկասելի գնաճ է եղել, ապա այս տարի այն դիտվել է միայն հունվարին. հաջորդող չորս ամիսները բնորոշվել են գնանկմամբ:

Առաջիկայում ինչ փոփոխություններ են սպասվում սպառողական շուկայում՝ Գ. Մարտիրոսյանը դժվարացավ ասել. վիճակագրությունն արձանագրում է եւ ոչ կանխատեսում: Ընտրություններն ազդել են գործընթացին, թե ոչ՝ հյուրը նույնպես խուսափեց  պատասխանել հարցին՝ նման համեմատությունները թողնելով վերլուծաբաններին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ