25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մնացինք ապշած… այ թե ինչ է անում ժողովրդի ձայնը

Հայ-թուրքական ընդհարումների ժամանակ (1905-1906 թթ.), երբ կաթողիկոսի Թիֆլիս գալու կարիքը կար, եւ առաջին պատգամավորության հրավերը մերժել էր, երկրորդ անգամ, Թումանյանին են ուղարկում էջմիածին, որ համոզի կաթողիկոսին եւ Թիֆլիս բերի: Իսկ թե այդ ինչպես էր հաջողվել Թումանյանին՝ պատմում է ինքը՝ բանաստեղծը:

«Խրիմյանը մեծ ժողովրդականության էր վայելում, դա ոգեւորում էր նրան: Բաքվի ծանր օրերին՝ 1905-1906 թվերին, Թիֆլիսից պատգամավորություն ուղարկեցին էջմիածին՝ Խրիմյանին բերելու, որպեսզի նրա միջնորդությամբ ու ներկայությամբ կարողանան հայ-թուրքական ընդհարումները մեղմացնեն: Նա հիվանդ էր ու չէր եկել: Վերջը ստիպեցին ինձ, որ ես գնամ ու բերեմ: Վեր կացանք, մի քանի հոգով գնացինք էջմիածին: Գնանք ի՞նչ տեսնենք՝ Հայրիկը չկա … Դեպքերը Խրիմյանի վրա ճնշող տպավորություն էին գործել, անկողնում ցամաքել, կուչ էր եկել, ձեռից գնացել:

Թումանյանը հայտնում է իրենց գնալու նպատակի մասին: «Տեղում վրա նստեց,- շարունակում է հուշագիրը,- թե՝ խիվանդ եմ, Խայրիկ ծերացել է, ըշտե… եւ այլն: Խոսեցինք հայ ժողովրդի ծանր գրությունից եւ Բաքվի դեպքերից, վերջը համոզեցի, համաձայնեց: Խրիմյան հայրիկին հագցրին, սարքեցին:

Հիմի գալիս ենք Թիֆլիս: Վագոնում պառկած ենք բերում, կծկված, կուչ եկած, կատարյալ դիակ էր դարձել, կարծում էինք, թե տեղ չենք հասցնի: Հասանք Թիֆլիս, կայարանում ահագին բազմություն էր հավաքվել, գորգերը գցած, ծաղիկներ, դրոշակներ եւ այլն, ամեն ինչ իր կարգին:

Գնացքը կանգնելուն պես ժողովուրդը սկսեց գոչել՝ Կեցցե’ Հայրիկը, կեցցե’ Հայրիկը… Մենք էլ կռներն ենք ընկել, բարձրացնում ենք, որ մի կերպ վագոնից դուրս բերենք: Բայց տեսե՜ք ինչ կատարվեց:

Վագոնի դռան մոտ էդ ծով բազմությունը տեսնելուն պես Հայրիկս, ասես, կենդանացավ, ջահելացավ, իրեն թափ տվեց, ուղղվեց ու մի ճառ ասաց, որ մենք մնացինք ապշած, հրաշք բան…

 Ա՜յ թե ի՞նչ է անում մարդուն ժողովրդի ձայնը…»: «Նրա հպարտ հոգին միայն, ժողովրդի առաջ էր խոնարհվում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ