28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գողգոթայի ճանապարհին մորթված սեր

image_27510

Շատ ծրագրեր եւ երազանքներ ուներ, որ մնացին անկատար: Եղերական մահը կտրեց նրա կյանքի թելը, երբ ընդամենը 30 տարեկան էր: 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը թուրքական իշխանությունները բանտարկեցին Կոստանդնուպոլսում ապրող շուրջ 800 հայ մտավորականների, որոնց աքսորեցին ու գազանաբար սպանեցին:

27-ամյա երիտասարդը ասես կանխազգում էր մոտալուտ մահը: 914 թվականին Սեւակն ընտանիքով տեղափոխվում է Պոլիս: Հենց նավահանգստում կնոջ` Յաննիի վրա թուրքական միջավայրը ծանր տպավորություն է թողնում: «Ռուբեն,- ասում է,- դառնանք այս շոգենավով, ես շատ չհավնեցա այս երկրին… Սոսկում եկավ վրաս, չե՞ս տեսներ, ոչ մեկուն դեմքը կժպտի» :

Սեւակը հաստատապես որոշել էր վերադառնալ, եւ, դժբախտաբար, կնոջ մռայլ նախազգացումը որեւէ նշանակություն չունեցավ:

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո Սեւակը զորակոչվեց թուրքական բանակ`սպայի աստիճանով` որպես զինվորական բժիշկ: Ռուբեն Սեւակը ձերբակալվում է եւ ուղարկվում Չանղըրը: Ահա Սեւակի վերջին նամակը Չանղըրըից.

«Սիրելի՜ս, երեքշաբթի հասա Չանղըբը: ճամփորդեցի վեց օր: Շատ հանգիստ եմ: Բժիշկ Տինանյանին հետ նույն տան մեջ կապրիմ: Տան առաջ պարտեզ կա եւ անտառ: Սի մտահոգվիք ինծի համար: Շնորհոքն Աստծո քիչ ատենեն արդարությունը կվերականգնվի եւ մենք միասին կըլլանք: Սիշտ գրեցեք ինծի: Կհամբուրեմ երեխաները: Ձեր ամուսինը` Ռուբեն» :

Յաննիի եւ Ռուբեն Սեւակի նամակները ռոմանտիկ, անմար սիրո վիպասանություն են, հմայիչ մի ղրվագ` ողբերգական ավարտով:

«0՜, իմին աղվոր կինս: Ամենապաշտելին,ամենահմայիչը, ամենասիրազեղը պզտիկ կիներու մեջ: Եթե հիմա գիտենայիր, թե ինչքա՜ն կսիրեմ քեզ եւ ինչպե՜ս կտառապիմ քու բացակայությունեդ: Եվ եթե գիտնայիր, թե ինչքան սիրատոչոր ու բարի պիտի ըլլամ քու վերադարձիդ: Եվ եթե գիտնայիր նաեւ, թե որքա՜ն կօրհնեմ այս կարճ բաժանումը…

Մեծ գեղեցկությունները մեծ լեռներ են. երբ մարդ այդ լեռներուն վրա Է, այնքան ալ չի նկատեր անոնց մեծությունը, պետք Է որոշ տարածություն մը, կարենալ դատելու համար անոնց վսեմ գեղեցկության մասին. Իսկ ես ճամփորդի մը նման եմ, որ հեռուեն դատելե ետքը վեհանիստ գագաթի մը բարձրության մասին, պիտի ուզեր դարձյալ ըլլալ անոր վրա եւ այս անգամ արդեն ավելի լիաթոք ու ավելի խորունկ շնչել այդ կատարի զովասուն օդը… Դուն զիս կհասկնաս, այնպես չէ՞, քաղցրի՜կս:

Եվ նաեւ կներես ինծի, եթե երբեմն քիչ մը պաղ (քիչ մը ծեր, թերեւս), քիչ մը մտախոհ եմ երեւցած քեզի: Պատճառն այն է, որ սառնորեն դատող այս ճակտին տակ բոցեր կան, կրակներ, գաղտնի կայծեր, որոնք պիտի ուզեին վայրկենապես հրո ճարակ դարձնել իմ ամբողջ էությունս… Եթե գիտնայիր, թե ինչքա՜ն կսիրեմ քեզ իմ մեջս… Քու Ռուբեն» :

Թվում էր, թե բոլոր նախադրյալները կային երջանիկ լինելու համար, հաջողություն, նվիրվածություն ու տաղանդ` ընտրած մասնագիտության մեջ, ներդաշնակ ընտանիք եւ իսկական մեծ սեր, սակայն… Հայ մտավորականության շատ ներկայացուցիչներ, հեռվից զգալով կոտորածի մղձավանջը, այնուամենայնիվ, վերադարձան տուն: Սեւակն էլ, հեռվից պարզորոշ տեսնելով «Պոլսո մղձավանջը… Սողոմի ու Գոմորի բոցը» , վերադարձավ հայրենիք` նահատակվելու:

Օգոստոսի 26-ին, հինգշաբթի առավոտյան, հինգ հոգի երկու կառքով ուղարկվում են Այաշ, որոնց մեջ` Ռուբեն Սեւակն ու Դանիել Վարուժանը: Մոտենում էր նահատակության դաժան պահը:

Երեկոյան ժամը 12-ին հասնում է նրանց սպանության լուրը, իսկ մեկնելուց ընդամենը 24 ժամ անց Կ. Պոլսից հեռագիր է ստացվում, որ նրանք պետք է ազատ արձակվեն: Ականատես Հասան անունով թուրք կառապանի պատմությունը բացում է սպանության հանգամանքները… ճանապարհին կառքերը կանգնեցնում են: Կարծում են` ավազակների հարձակում է, բայց ոստիկանության պաշտոնյան ակնածանքով բարեւում է անծանոթին, որին հետեւում էին չորս ուրիշներ` մինչեւ ատամները զինված:

Տեղափոխությունը, փաստորեն, խաբեություն էր, նախապես ճշգրիտ մշակված էր հինգ գոհերի սպանության ծրագիրը: Նրանց ձեռքերը կապված էին, եւ դիմադրել չէին կարող: Կառապանն, անկասկած, նկատի ուներ Սեւակին, երբ նշում է. «Անոնցմե մեկը երիտասարդ մըն էր` սեւ մորուքով ու վառվռուն աչքերով» :

Ոստիկանները խուզարկում են զոհերին, կողոպտում նրանց ունեցածը եւ հեռանում: Կառապանը մնում է եւ հեռվից դիտում սահմռկեցուցիչ տեսարանը: Հինգ դահիճները հարձակվում են հինգ զոհերի վրա, մերկացնում, կապում ծառերին: «Հետո իրենց դաշույնները մերկացուցին եւ սկսեցին դանդաղորեն եւ հանդարտ կերպով զանոնք մորթոտել: Դատապարտյալներու աղաղակը եւ անոնց հուսահատական կատաղությունը սիրտս կճմլեին» :

Միքայել Շամտաճյանը, ազատված հայերի հետ մեկնելիս, Թյունեյ գյուղից այն կողմ տեսնում է ճամփեզրի սեզերով ծածկված ջրի դիմացի ափն ի վեր հինգ հողաթմբեր: Այնտեղ Դանիել Վարուժանի եւ Ռուբեն Սեւակի աճյուններն էին նաեւ: Ռուբեն Սեւակի կինը` Յաննին, այդ գույժը լսելուց եւ Կ. Պոլսից հեռանալուց հետո էլ (ամուսնու նահատակումից հետո բնակություն հաստատեց Ֆրանսիայում, որտեղ եւ մահացավ) չէր կորցրել հույսը:

1915 թ. նոյեմբերի 4-ին գերմանական դեսպանատան թարգման Հայկ Թայքեսենյանին գրում է. «Կտառապիմ: Աստծո սիրուն, ազնվություն ունեցեք երթալ տեսնելու տիկին Վարուժանը եւ իրեն հարցնելու, թե ինչ եղած է մոնս. ինծի համար ասիկա մեծ կարեւորություն ունի, որովհետեւ դեռ ձեռքս ապացույց մը չունիմ Ռուբենի մահվան մասին: Դարձյալ կաղաչեմ ձեզմե, որպեսզի իմ կողմե աղաչեք Կոմիտաս վարդապետին` հոգահանգիստ մը կատարելու համար» :

 

:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ