19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում ծնելիության ցուցանիշը նվազել է. ԱՎԾ

2012 թվականի հունվար-մարտ  ամիսներին Հայաստանում կենդանի ծնունդների թվաքանակը կազմել է  9 հազար 569 երեխա: Նախորդ տարվա համեմատ, ծնունդները նվազել են 5.7 տոկոսով:  2011թ-ի նույն ժամանակահատվածի դրությամբ, կենդանի ծնունդները կազմել են 10 հազար 144 երեխա: Այս տվյալներն այսօր լրագրողներին է ներկայացրել ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ծնվածների թվաքանակը, ըստ  ցուցանիշների, մահացածների թվաքանակը գերազանցում է 1.2 անգամ: “Հանրապետությունում պահպանվում է  բնական հավելաճը, որը առաջին եռամսյակում կազմել է 1616 մարդ: Դա ծնունդների եւ մահվան դեպքերի տարբերությունն է”,-նշել է Կարինե Կույումջյանը, միեւնույն ժամանակ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ այս  ցուցանիշը նվազել է:

2012 թվականի առաջին եռամսյակում ծնելիության ընդհանուր  գործակիցը, այսինքն` հազար բնակչի հաշվով ծնունդների ցուցանիշը կազմել է 11.7 տոկոս կամ յուրաքանչյուր հազար մարդու հաշվով ծնվել է շուրջ 12 երեխա, 2011թ նույն ժամանակահատվածի` 12.7-ի համեմատ:

Բնական հավելաճն առաջին  եռամսյակում կազմել է 2 պրոմիլ կամ յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով աճը կազմել է 2 միավոր , 2011թ-ի 2.9 միավորի համեմատ: Նախորդ տարվա համեմատ ծնելիության ցուցանիշը նվազել է:

Ծնելիության ցուցանիշն ըստ մարզերի բաշխվել է այսպես.  ծնելիության ցուցանիշը միջին հանրապետականից բարձր է Արարատի, Արմավիրի մարզերում, Երեւանում, Արագածոտնի մարզում, մյուս մարզերում թվային ցուցանիշները միջինից ցածր է: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում` համապատասխանաբար` 9.9, 10.4 եւ 10.9 պրոմիլ:

“Չենք մոռանում , որ մենք խոսում ենք եռամսյակային ցուցանիշներից, դրա համար որեւէ հետեւություն չենք կարող անել”,-նշեց մասնագետը:  Բնական հավելաճի գործակիցը ցածր է Լոռու եւ Տավուշի մարզերում: Այստեղ մահերը գերազացել են ծնունդներին: Բնական հավելաճի ցուցանիշը միջինից գերազացում են Երեւանում, Արմավիրում եւ Արագածոտնում: Երեւանում այն միջին հանրապետական ցուցանիշից բարձր է:

ԱՎԾ ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել այն հարցին թե, որոնք են պատճառները, որ նշված մարզերում նման ցուցանիշներ են արձանագրվել:  Ասուլիսի մյուս բանախոս` ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով, նշանակություն ունի տվյալ մարզերի սեռատարիքային կազմը:

“Սյունիքում սեռատարիքային կազմը խաթարված էր դեռ սովետական տարիներից, որը պայմանավորված էր ներհանրապետական միգրացիայով:

Այսօր սրան գումարվել են արտաքին միգրացիայի հետեւանքները: Կարծում եմ այդ մարզերում բնակչության սեռատարիքային կազմն ավելի մեծ չափով է խաթարված”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ