19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ն պետք է իր անունով կոչի Հայոց ցեղասպանությունը. Los Angeles Times

Los Angeles Times պարբերականն իր խմբագրականում անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու այդ համատեքստում Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի  կիրառման անհրաժեշտությանը, գրում է armeniangenocide100.org-ը

«Կիրակի օրը՝ ապրիլի 12-ին, Սբ. Պետրոս տաճարում Ֆրանցիսկոս Պապը հանդուգն քայլ է արել: Այդ օրը տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված 1.5 մլն հայերի կոտորածի 100-րդ տարելիցին, որը Պապը որակավորել է որպես «ցեղասպանություն»: 

Արդյունքում Թուրքիայի կառավարությունը «խորհրդակցության» համար կանչել է Անկարայում Վատիկանի դեսպանին և Վատիկանում իր դեսպանին: Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Պապի հայտարարությունը չունի պատմական փաստեր ու իրավական հիմք և պարզապես անընդունելի է»: 

Օսմանյան կայսրությունում զանգվածային սպանություններից մի ամբողջ դար անց Թուրքիայի կառավարությունը շարունակում է հերքել փաստագրված պատմական իրողությունը, որի համաձայն Թուրքիան պատասխանատու է էթնիկ, կրոնական և քաղաքական բռնություններով լի դարի առաջին ցեղասպանության համար:

Թուրքիայի ոչ անկեղծ դիրքորոշումը կապակցում է հանցագործությունն այն հերքելու վիրավորանքներին: (Թուրքիան պնդում է, որ շատ հայեր սպանվել են քաղաքացիական պատերազմում, և որ շատ թուրքեր զոհվել են հենց հայերի ձեռքով): Սակայն ԱՄՆ կառավարությունը Թուրքիայի հանցակիցն է, նախևառաջ, ռեալ քաղաքականության շնորհիվ, որի համաձայն Ամերիկան պետք է հարգանք տածի աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում իր ռազմավարական դաշնակցի հանդեպ: Ահա՝ ինչու ամերիկյան նախագահները բազմիցս հրաժարվել են Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելուց:

Երբ Բարաք Օբաման նախագահի թեկնածու էր, նա  խոստացել էր, որ «ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը», եթե դառնա նախագահ, և ցայսօր (իր նախորդների պես) խուսափում է այդ բառն օգտագործելուց՝ իր ամենամյա ուղերձներում գործածելով «Մեծ Եղեռն» եզրույթը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ «սկզբունքն այն է, որ նման ոճրագործությունները պետք է միշտ հիշվեն, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք այլևս երբեք չկրկնվեն»: 

Սակայն ինչպե՞ս կարող եք հիշել, եթե չեք ընդունում այդ փաստերը: Օբաման ասել էր, որ «փաստերի ամբողջական և անկեղծ ճանաչումը բխում է մեր բոլորի հետաքրքրություններից», սակայն նա շարունակում է ամրացնել դիվանագիտական հարաբերություններն իր ռազմական դաշնակցի հետ: 

ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն իսկապես կարևոր են, և արժե դրանց աջակցել և պաշտպանել, սակայն ոչ պատմությունը հերքելու հաշվին: 

Ռազմավարական տեսանկյունից՝ Թուրքիային անհրաժեշտ է ԱՄՆ աջակցությունը զենքի տեսքով այնպես, ինչպես ԱՄՆ-ին՝ դաշնակից տարածաշրջանում: Այս գործընկեկությունը հիմնված է փոխադարձ շահերի վրա, և պետք է հուսալ, որ ճշմարտության համառ պահանջն այս գործընկերությանը սպառնալիք չի հանդիսանա: 

Նախագահը պետք է օրինակ վերցնի Ֆրանցիսկոս Պապից և ներառի «ցեղասպանություն» բառը  կոտորածի 100-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում: Ամուր բարեկամությունը պահանջում է նման ազնվություն»:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ