19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ճահճի մեջ խրված մարդու փրկությունը միայն Քրիստոսով է

«Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ փրկությունը միայն Քրիստոսով է: Միայն Նա կարող է ազատել մեղքի իշխանությունից ու մեղքի պատժից: Փրկությունը հնարավոր դարձավ Նրա մահով: Աստծո Խոսքում շարադրված են փրկության պայմանները: Աստծո կամքն է, որպեսզի մենք այդ պայմանների մասին իմանանք մարդկանց միջոցով: Քրիստոնյաների պարտքն է  Ավետարանը քարոզել ամենքին: Ուստի յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հարցնի իրեն. «Այժմ հարյուր միլիոնավոր մարդիկ են ապրում, որոնք Քրիստոսի կարիքն ունեն, և որոնք պատրաստ են ընդունելու Քրիստոսի օգնությունը. մի՞թե այդ մարդիկ Նրա մասին իմանալու հնարավորություն պետք է չունենան:

Քրիստոսը բոլորին է պետք: Դա նշանակում է, որ մենք պետք է Նրան բոլորին հասցնենք: Եթե գիտակցենք մեր այս պարտականությունը և չկատարենք, ապա մեղք գործած կլինենք: Եթե մենք հայտնվենք այդ քամահրական մեղքի մեջ, ապա այն մշտապես կթուլացնի մեր կյանքը և կխոչընդոտի մեր հոգևոր զարգացմանը: Պարտականություն չկատարելը մեզ կբերի հոգևոր ատրոֆիայի:

Երկնային Արքայություն քարոզող յուրաքանչյուր կազմակերպության գլխավոր նպատակը մարդկանց դեպի Քրիստոս՝ դեպի Տերը և Փրկիչը բերելն է: Այդ նպատակին հասնելու լավագույն եղանակը  մարդկանց համոզելն է, որ նրանք մտքով և հավատով Քրիստոսին ընդունեն որպես իրենց անձնական Տեր ու Փրկիչ: Յուրաքանչյուր քրիստոնյայի համար մեծագույն պատասխանատվություն է, ինչպես նաև մեծագույն պատիվ և ուրախություն՝ ուրիշներին համոզել, որ անհրաժեշտ է ընդունել Քրիստոսին, նույնանալ նրա հետ և ծառայել Նրան:

Քրիստոսի ծառայության մեջ չափազանց կարևոր է, որպեսզի մենք անկեղծ լինենք: Անհավատներն անմիջապես նկատում են կեղծ բարեպաշտությունը և երեսպաշտությունը: Մենք պետք է խոսենք միայն այն, ինչ գիտենք, ինչին հավատում ենք և հանուն ինչի զոհաբերում ենք մեր կյանքը: Մեր խոսքերին ուժ է տալիս նրանց հետևում թաքնված իրականությունը: Հիշեցնեմ մի պարզ ճշմարտություն. ճահճի մեջ խրված մարդուն դուրս կարող է բերել նա, ով կանգնած է ամուր հողի վրա: Որպեսզի մարդկանց Քրիստոսին բերես, նախ և առաջ դու ինքդ պետք է ճանաչես Քրիստոս Փրկչին, Ով պաշտպանում է գայթակղության ուժից, աներես մեղքից և վախից»:

ՄՈԹ Ջոն Ռելեյ – (1865-1955).«Քրիստոնյա ուսանողներ համաշխարհային միության» ղեկավար: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946)` «Ավետարանը անխոնջ քարոզելու, միջազգային միսիոներական շարժմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, պատերազմի ժամանակ մարդասիրական գործունեություն ծավալելու համար»:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ