25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապաշխարության աղոթք

Տեր երկնքի և երկրի Հիսուս Քրիստոս, իշխան կյանքի և մահվան, դատավոր կենդանիների ու մեռյալների, հույս և ապավեն իմ հոգու, Քեզ եմ մատուցում իմ աղոթքի երկրպագությունն ու աղերսները: Լսիր ինձ և քավիր իմ մեղքերը, որ միակդ ես առանց մեղքերի, որ միակդ ես սուրբ և սրբերի մեջ ես բնակվում, որ միակդ ես գթած ու ողորմած: Ողորմիր ինձ, Ստեղծիչ իմ և օրհնիր ինձ: Հաշտվիր ինձ հետ, կենսատու իմ և արքայությանդ մեջ հիշիր ինձ, ինչպես ավազակին: Դարձիր դեպի ինձ, Փրկիչ իմ Աստված և դարձրու ինձանից Քո ցասումը: Բարկությամբդ մի խրատիր ինձ և Քո ցասումով մի հանդիմանիր:

Մի բարկացիր ինձ վրա հավիտյան և մի հիշիր իմ չարիքները ու մի պարտավորիր ինձ ըստ իմ անօրենությունների: Մի վարվիր ինձ հետ ըստ իմ մեղքերի և մի հատուցիր ինձ ըստ իմ անօրենության: Մի զրկիր ինձ Քո երեսից և մի դատապարտիր ինձ, քանի որ ես ինքս գիտեմ, որ հանցավոր եմ իմ մանկությունից ու անպատասխան եմ Քո առջև:

Բայց Դու, Թագավոր հզոր և անոխակալ, որ մեղավոր կնոջ հանցանքները ներեցիր, ներիր իմ՝ մեղաւոր և անօրեն Քո ծառայի պարտքերը: Քանզի Քո առատ բարերարությունն այնժամ է երևում, երբ ողորմում ես ինձ, որ արժանի չեմ Քո ողորմությանը, երբ ինձ ցույց ես տալիս գթությունդ, որ արժանի եմ բյուր տանջանքների, քանի որ իմ բոլոր օրերն անցկացրեցի չարության մէջ և չմնացի Քո հրամանով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ