19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ ժողովրդի տառապանքն, ինչ-որ առումով, Հիսուսի տանջանքների շարունակությունն էր. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Հայ կաթոլիկ եկեղեցու Հայրապետական Սինոդի արքեպիսկոպոսներին, որոնք ապրիլի 12-ին Հռոմի պապի հետ միասին Պատարագ են մատուցելու Սբ Պետրոսի տաճարում ի հիշատակ հայ ժողովրդի նահատակների, որոնք 100 տարի առաջ զանգվածային սպանությունների զոհ դարձան Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում, գրում է armeniangenocide100.org-ը` PanARMENIAN.Net-ին հղումով: 

«Մենք Աստծո ողորմությունը կաղերսենք, որպեսզի այն օգնի մեզ ամոքել ամեն վերք սիրո, ճշմարտության և արդարության ոգով և կմոտեցնի ժողովրդների միջև հաշտեցման ու խաղաղության կոնկրետ գործողությունները, որոնք մինչ օրս չեն կարողանում խելամիտ համաձայնության հասնել այն տխուր իրադարձությունների գնահատման հարցում»,-ասել է Պապը` դիմելով հայ եպիսկոպոսներին:

Ի դեմս Հռոմ ժամանած Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների, Հռոմի պապը ողջունել է ողջ հայ ժողովրդին, այդ թվում սփյուռքում, որոնք հոգեպես կմիանան Հռոմում հնչող աղոթքին: Պապը հատկապես նշել է ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը, Ուկրաինան և, անշուշտ, հայերի պատմական հայրենիքը:

«Ես խորապես մտահոգված եմ այն տարածաշրջանների իրավիճակի համար, այդ թվում Հալեպի, …որոնք 100 տարի առաջ հուսալի հանգրվան դարձան փոքրաթիվ վերապրածների համար: Այդ շրջանները վերջերս վտանգավոր են դարձել այնտեղ բնակվող քրիստոնյաների համար, և ոչ միայն հայ»,-ասել է Հռոմի պապը: 

Հայ ժողովուրդն, որն ըստ ավանդության, առաջինն էր, որ քրիստոնեությունն ընդունեց 301 թվականին, 2-հազարամյա պատմություն ունի և պահպանում է հոգևոր և մշակութային փառահեղ ժառանգությունը, միաժամանակ ունակ լինելով վեռ հառնել բազում հետապնդումներից ու փորձություններից հետո, ասել է Պապը` հորդորելով հայերին «միշտ հավատրիմ մնալ Տիրոջը երախտագիտության զգացումին` նույնիսկ ամենածանր ժամանակներում Նրան հավատարիմ մնալու այդ ունակության համար: Բացի այդ, կարևոր է սրտի իմաստնություն հայցել Աստծուց. 100-ամյա վաղեմության զոհերի մասին հիշատակն ի հայտ է բերում mysterium iniquitatis-ի խավարը»: 

«Ինչպես ասում է Ավետարանը, սրտի խորքում կարող են արթնանալ ամենամութ ուժերը, որոնք կարող են նույնիսկ եղբայրների սիստեմատիկ բնաջնջում ծրագրել, եղբորը թշնամի համարել, հակառակորդ և նույնիսկ իրեն հավասար մարդկային արժանապատվությունից զուրկ»:

«Սակայն հավատացյալների համար մարդու գործած չարիքի մասին հարցը նաև հատուցման Տանջանքներին մասնակցության առեղծվածին է առնչվում, քիչ չեն հայ ժողովրդի զավակներն ու դուստրերը, որոնք կարողացան Քրիստոսի անունը շուրթերին պահել ընդհուպ մինչ հեղվեց նրանց արյունը կամ մինչև սովամահ լինելը անվերջ երթում, որին նրանք դատապարտված էին»: 

Հռոմի պապն ասել է, որ հայ ժողովրդի տառապանքն, ինչ-որ առումով, Հիսուսի տանջանքների շարունակությունն է, սակայն այդ տառապանքի մեջ արդեն կա Հարության ծիլը: Հռոմի պապը մաղթել է եպիսկոպոսներին այնես քարոզել աշխարհիկ մարդկանց, որպեսզի նրանք կարողանան նոր հայաքով ընթերցել պատմությունը, օրեցօր գալով այն ընկալման, որ ոչ միայն հանուն Քրիստոսի համար տառապած ազգ են, այլ նաև Նրա միջոցով Հարություն առած ժողովուրդ: Ուստի անցյալի մասին պետք է այնպես հիշել, որպեսզի այն կարողանա սնել ներկան Ավետարանի ավետմամբ ու ողորմության վկայությամբ:

Իր ուղերձում Պապը հիշատակել է նաև բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել մեղմացնելու համար հայ ժողովրդի տառապանքները, առաջին հերթին Բենեդիկտոս XV պապին, որը բանակցել է սուլթան Մեհմեդ V հետ` հայերի չարչարանքներին վերջ տալու համար: Բենեդիկտոս XV-ը «քրիստոնյա Արևելքի մեծ բարեկամն է եղել» հիշեցրել է Պապը: Հենց նա է հիմնել Արևելյան եկեղեցիների կոնգրեգացիան և Պապի Արևելյան ինստիտուտը: Ապրիլի 12-ին «Եկեղեցու տիեզերական ուսուցիչների» շարքին կդասվի հայ ժողովրդի մեծ զավակ` Սբ Գրիգոր Նարեկացին, հայտնում է Armenia Today-ը: 

Ապրիլի 12-ին Հռոմի պապը Հռոմի Սբ Պետրոս եկեղեցում պատարագ կմատուցի ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: 

Ֆրանցիկոսը 2006 թ. երբ դեռևս արքեպիսկոպոս էր Բուենոս Այրեսում, կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ հայտարարությամբ նա հանդես եկավ իր հայրենիք Արգենտինայում՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառմանժամանակ, որակելով այն որպես «ծանրագույն ոճրագործություն մարդկության և հայ ժողովրդի դեմ, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը», կոչ անելով Անկարային ճանաչել այն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ