29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Ընկերոջ օգնությունից բացի, մեկ էլ երեխա բերելն է լավ…”. փրկության ակցիա

Հեպատիտ C-ով տառապող լրագրող, արձակագիր Լուսինե Վայաչյան-Բալասանյանի փրկության համար այսօր հերթական նախաձեռնությունն էր իրականացնում արձակագիր Հուսիկ Արան: Նա իր նոր հրատարակած “Միայնակ շան լուսնահաչը” գիրքը վաճառքի էր հանել: Ողջ հասույթը փոխանցվելու է Լուսինեի հաշվեհամարին: Տերյանի պուրակում` գրողի եւ Լուսինեի գրչակից ընկերներն էին: Ակցիային միացան նաեւ անցորդները: Լուսինե Վայաչյանը եթե նախկինում մի քիչ ամաչում էր այս իրավիճակի համար, հիմա զգացումները փոխվել են:

“Հաճելի է, որ գրող ընկերդ իր գիրքը վաճառում է, փողը տալիս քեզ ու դա այն դեպքում, երբ գիտես թե  ոնց է օրվա հացը վաստակում, դրանից լավ բան չկա, երեւի մեկ էլ երեխա բերելը”,-ասում է Լուսինեն: Հիվանդությանը կհաղթահարի միայն սերը, ու նա սեր է մաղթում բոլորին:

Գրքի խմբագիր, արձակագիր Արամ Պաչյանն էլ բոլորին խնդրում է աջակցել Լուսինեին եւ համոզված է, որ  բոլորը կկանգնեն Լուսինեի կողքին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ