25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատարանում ոչինչ չի՞ փոխվի

Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Սերգեյ Մարաբյանը համաձայն չէ Հայաստանի փաստաբանների այն տեսակետի հետ, որ Վճռաբեկ դատարանը գործում է կամայական, եւ պարզ չէ, թե ինչ սկզբունքով է այս ատյանը ընդունում կամ մերժում բողոքները:

Հիշեցնենք, որ երեկ փաստաբանները գործադուլ էին արել` բողոքելով դատավորներից:

Մարաբյանը այսօր հրավիրված ասուլիսին ուղղակի իր գործընկեր փաստաբաններին հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր չէ ընդունել բոլոր գործերը.

“2005-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում մեր սահմանադրության մեջ ամրագրվեց, որ վճռաբեկ դատարանը պետք է զբաղվի իրավունքի հարցերով”,-ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը: Մարաբյանը չի կարող ասել, գործադուլը ինչ արդյունք կտա, սակայն մի բան պարզ է, որ Վճռաբեկ դատարանը փոխելու բան չունի:

Դատարանի նախագահի խորհդրականի կարծիքով, փաստաբանները ուզում են  դատարանի աշխատանքի որակական կողմը փոխել քանակականի, ինչը պարզապես անհնար է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ