19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու եւ ինչպես ճիշտ պատժել երեխային

Ջեյմս Դոբսոնը ձևակերպել է 6 հիմնական սկզբունք, որոնց վրա հիմնվելով՝ ծնողները կարող են լուծել երեխային պատժելու հարցը, հաղորդում է crossnews.am-ը:

1. Սկզբում սահմաններ որոշեք, իսկ հետո պահանջեք դրանց պահպանումը: Երեխան պետք է իմանա, թե ինչն է ընդունելի իր վարքի մեջ, իսկ ինչը՝ ոչ: Միայն այս դեպքում պատիժը երեխայի կողմից կընկալվի՝ որպես արդարության հաստատմանը միտված քայլ:

2. Հանդուգն վարքին պատասխանեք հստակ ու վճռական կերպով: Եթե երեխան ակնհայտ անհնազանդություն է ցուցաբերում, եթե գնում է բաց կոնֆլիկտի, ապա ծնողը պատրաստ պետք է լինի դրան ճիշտ արձագանքելուն: Ձեր անօգնական վիճակը կարող է երեխայի աչքերում ցածրացնել ձեր հեղինակությունը:

3. Տարբերեք քմահաճությունը մանկական անպատասխանատվությունից: Սա նշանակում է, որ երեխային չի կարելի պատժել չմտածված արարքի համար: Երեխայական անպատասխանատվությունը նույնը չէ, ինչ ինքնակամ անհնազանդությունը, որ ավելի համբերատար մոտեցում է պահանջում:

4. Երբ կոնֆլիկտը լուծված է, հանգստացրեք երեխային ու ամեն բան բացատրեք նրան: Երեխայի համար պատիժը բավական ծանր ընթացք է: Նա, միևնույն ժամանակ, մեղքի զգացում է վերապրում, անօգնական է իրեն զգում: Ուստի, երբ հարցը լուծված է, հաշտվեք նրա հետ: Մեկ անգամ ևս բացատրեք, թե ինչու էիք իրեն պատժել ու ինչպես պետք է մյուս անգամ վարվի:

5. Մի՛ պահանջեք անհնարինը: Ծնողը պետք է հստակ համոզված լինի, որ երեխան կարող է անել այն, ինչ իրեն հանձնարարել են: Տվյալ դեպքում պատիժը կարող է երեխայի մոտ ներքին կոնֆլիկտի պատճառ դառնալ:

6. Առաջնորդվեք սիրով: Նախքան պատժելը՝ վերլուծեք կատարվածը, իսկ հետո փորձեք հանգստությունը պահպանել: Երեխայի հետ առողջ փոխհարաբերությունների գրավականը սերն է, ջերմությունը և անկեղծ հոգատարությունը: Սրանք են գլխավոր պատճառները՝ երեխայի հանդեպ խստության և կարգ ու կանոն դրսևորելու:

Գլխավոր սկզբունքը կայանում է նրանում, որ պատժենք արարքը և ոչ՝ երեխային: Միայն այս դեպքում չի տուժի ո՛չ երեխայի ինքնագնահատականը, ո՛չ ինքնավստահությունը, այլ պատիժը կբերի դրական արդյունքի ու փոփոխությունների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ