20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շահումյանի հայաթափումից 20 տարի է անցել. կգա բաղձալի օրը /վիդեո/

1992-ի հունիսի 13-ն արցախյան արդեն իսկ քառամյա պատերազմի ամենաողբերգական օրերից մեկն էր: Լրատվամիջոցները պարբերաբար հայտարարում էին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի բռնազավթման եւ հայաթափման մասին չարագուշակ եւ անհավատալի լուրը:

Թեեւ թուրքերը եւ թվական, եւ զինական գերազանցություն ունեին, հայ ժողովրդի համար դժվար էր հավատալ, որ հայդուկների հզոր ջոկատները, որոնց շարքերում էին հայդուկապետ Շահենը եւ հարգանք ու հեղինակություն վայելող Կարոտ Մկրտչյանը, կարող էին նույնիսկ մեկ կտոր հող զիջել թշնամուն: Մարդկանց հուզում էր մի հարց` ինչպե՞ս պատահեց, որ Կարոտը հանձնեց իր հրամանատարության տակ գտնվող դիրքերը: Այդ ժամանակ դեռ ոչ ոք չէր կարող իմանալ Շահումյանում ընթացող մարտական դեպքերի իրական վիճակի, հակառակորդի եւ մեր ազատամարտիկների ուժերի ճշգրիտ հարաբերակցության մասին:

Կարոտը Շահումյան է մեկնում միայն իր ազատամարտիկ 3 համագյուղացիների հետ, այնուհետեւ նրանց ջոկատը համալրվում է եւս մի քանի հոգով: ԼՂՀ-ում Շահումյանի շրջանն իր մարտական որակներով եւ կազմակերպվածությամբ միշտ էլ լավագույններից մեկն է եղել: Հաշվի առնելով տեղանքի աշխարհագրական դիրքը եւ առանձնահատկությունները` հրամանատարությունը  մարտական խմբերը հիմնականում կենտրոնացնում է արեւելյան, արեւմտյան եւ հարավային մասերում: Մարտական խմբերի առաջնահերթ առաջադրանքը Մարտունաշենն ու Գետաշենն ազատգրելն էր: 2 շաբաթ վիճակը մնում է նույնը, որից հետո թուրքերն աստիճանաբար ամրապնդելով դիրքերը` իրենք են նախահարձակ լինում եւ հրետանիով ռմբակոծում Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների  դիրքերը:

Թեեւ ուժերի հարաբերակցությունը գնալով փոխվում է, Շահումյանի ինքնապաշտապանական ուժերի հրամանատարությունը, այնուամենայնիվ, մշակում է գյուղերի գրավման գործողության ծրագիր, որը նախատեսվում էր իրականացնել հունիսի 13-ին: Սակայն Շահումյանում դեռեւս ոչ ոք չէր կարող գուշակել, որ ընդամենը մի քանի ժամ անց իրենց դիրքերի վրա ձեռնարկվող գործողությանը թշնամու կողմից մասնակցելու է Գյանջայի շրջանում տեղաբաշխված ռուսական հատուկ նշանակության դիվիզիաներից մեկը: Այս անգամ արդեն իրականացվելու էր Շահումյանի շրջանը բռնազավթելու եւ հայաթափելու վաղուց ծրագրված գործողությունը:

Սակայն մինչ օրս էլ բոլոր շահումյանցիները համարում են, որ ցաքուցրիվ ապրելն իրենց համար ժամանակավոր է, եւ դեռ կգա հայրենի հողում հավաքվելու բաղձալի օրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ