29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս սիրել, երբ սիրելդ անգամ չի գալիս…

image_26376

Մի անգամ մի երիտասարդ գալիս է իմաստունի մոտ՝ խորհուրդ հարցնելու.

– Ես ու կինս այլևս չենք սիրում միմյանց: Նախկին զգացմունքներն այլևս չկան… Ի՞նչ անել:

– Սիրե՛ք նրան:

– Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ քիչ առաջ ասացի, որ ոչ մի զգացմունք այլևս չի մնացել:

– Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի սիրեք նրան:

– Բայց ինչպե՞ս սիրել, երբ սիրելդ անգամ չի գալիս…

– Ծառայե՛ք նրան, փորձեք լսե՛լ, գնահատե՛լ, հասկանա՛լ նրա ապրումները: Եվ վերջապես, զոհաբերե՛ք սեփական անձը հանուն նրա:

Իրական, անեղծ սիրո համար չկա ոչ մի արգելք, քանզի «սիրել» բայը ենթադրում է ոչ թե զգացմունք, այլ գործողություն …

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ