25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաքվին ներքաշում են վտանգավոր խաղերի մեջ

Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը անակնկալ մեկնել է Սաուդյան Արաբիա։ Այն, որ Ի.Ալիևին շտապ ԿԱՆՉԵԼ են Էր Ռիադ՝ փաստում են նաև ազերի պաշտոնյաները։ Ազերիների առաջնորդի այցը կապված է Իրան-«Արևմուտք» բանակցությունների և Եմենում տիրող իրավիճակի հետ։ Վերջին շրջանում Թեհրանին հաջողվեց դիվանագիտական և ռազմական հաղթանակներ տանել միջազգային ասպարեզում և տարածաշրջանում։ Այդ ամենը դուր չի գալիս Իրանի հիմնական հակառակորդին՝ սուննի մահմեդականների «պաշտպան» Սաուդյան Արաբիային և մահմեդականների ինքնակոչ «օմբուդսմեն» Թուրքիային։

Վերջին 12 տարում ձևավորված ստատուս-քվոն կտրուկ փոխվեց, երբ Լոզանում ԴՐԱԿԱՆ ավարտվեցին Իրանի և «վեցյակի» բանակցությունները Իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ։ Վեցյակը ԽՈՍՏԱՑԵԼ է ՄԵԿ տարվա ընթացքում չեղյալ հայտարարել Թեհրանի նկատմամբ ընդունած պատժամիջոցները։ Այս բանակցություններին ԿԱՏԱՂԻ ընդդիմանում էր Իսրայելը, ով ԴԵՄ էր Իրանի հետ որևէ համաձայնագրի ստորագրմանը։ Թել Ավիվը պահանջում էր Թեհրանի «անձնատվությունը»։ Սակայն հրեական պետության ԳԼԽԱՎՈՐ դաշնակիցը՝ ԱՄՆ-ն չպաշտպանեց այդ տեսակետը և համաձայնագիրը երկու կողմերի միջև ստորագրվեց։ Այդ ամենից հետո ԽԱՂԻ մեջ մտավ ևս մի հակաիրանական ԴԱՇԻՆՔ՝ Սաուդյան Արաբիան և իր «կրտսեր եղբայրները»՝ Քուվեյթը, ԱՄԷ-ն, Քաթարը, Բահրեյնը։ Արևմուտքի հետ բանակցություններ վարող Իրանը, այդ ընթացքում փորձեց ամրապնդել իր դիրքերն Արաբական թերակղզու հարավում՝ Եմենում, որտեղ իր կողմից հովանավորվող հուսի շիա զինյալները գրավեցին երկրի մայրաքաղաք Սանան և «գահընկեց» արեցին Էր Ռիադի հովանավորյալ նախագահ Աբդա Մանսուր Հադիին։

Ի տարբերություն Արաբական թերակղզու մյուս երկրների, որտեղ բնակչության մեծ մասը ՍՈՒՆՆԻ մահմեդականներ են, Եմենում բնակչության 46% ՇԻԱ մահմեդակակներ են և Իրանը մեծ ազդեցություն ունի նրանց վրա։ Էր Ռիադը հիմա իր դաշնակիցների հետ ռազմական օպերացիա է անցկացնում շիա զինյալների դեմ՝ փորձելով մինիմալ մակարդակի իջեցնել Իրանի ազդեցությունը Եմենում։ Սակայն սաուդիտներին միայն այս հարցը չէ, որ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ է։ Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացումը մեծ խնդիրներ է ստեղծում նավթից և գազից կախվածության մեջ գտնվող Արաբական թերակղզու երկրների համար։ 12 տարի առաջ նրանք զբաղեցրեցին այն հարթակը, որը ազատվեց Թեհրանի դեմ պատժամիջոցների պատճառով. Իրանը զրկվեց նաև ԱԶԱՏ գազ և նավթ վաճառելու իրավունքից։ Արևմուտքը քվոթաներ էր սահմանել Թեհրանի համար։

Ու հիմա Իրանի վերադարձը նավթի և գազի շուկաներ կարող է էլ ավելի բացասական ազդել նավթի միջազգային գների վրա։ Էր Ռիադն էլ իր «բարեկամների» հետ որոշել է այս հարցին ԼՈՒԾՈՒՄ գնտել։ Ու այս «բարեկամների» շարքում է հայտնվել ՇԻԱ ԱԴՐԲԵՋԱՆԸ։ Իրականությունից կտված Ի.Ալիևը, ով իրեն երևակայում է ԳԵՐՀԶՈՐ ՂԵԿԱՎԱՐ կարող է մեծ խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար։ Սաուդացիների թագավոր Սալման ալ Սաուդը ՇԻԱ Ադրբեջանին ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ՇԻԱ ԻՐԱՆԻ դեմ և ԴԵՆ ԿՆԵՏԻ՝ իր բոլոր բացասական հետևանքներով Բաքվի համար։ Իրանի դեմ «խաղերը» կարող են կործանարար լինել Ադրբեջան «ապրանքանիշով» պետության և Ի.Ալիևի տոտալիտար իշխանության համար։

Հ.Գ. Ազերի վերլուծաբանները ՈՂՋՈՒՆՈՒՄ են Ի.Ալիևի այցը Սաուդյան Արաբիա։ Իսկ «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ընդունելով Ադրբեջանի նախագահին ԱՇԽԱՐՀԻՆ ցույց է տալիս, որ սուննիները շիաների հետ խնդիր չունեն։ Այս մանր կճղակավորն էլ իր նախագահի պես մեծ կարծիք ունի իր «ազգի» և պետության մասին։ Ըստ իս, սաուդացիների գրված «սցենարում» ազերիներին տրված կլինի Իրանի ուշադրությունը շեղողի ԴԵՐ։ Օրինակ՝ արևմտյան Իրանում բնակվող թուրք-շիաների շրջանում նորից կակտիվանան Բաքվի գործակալները, որոնք կսկսեն բարբաջել «Հարավային և Հյուսիասային Ադրբեջանների» միավորման մասին։

Ի դեպ, ԱՆՀԱՎԱՏ ազեր-կոյունլուների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն և Ի.Ալիևը որոշել են ժողովրդավարություն խաղալ։ Մարտի 30-ին Փաշազադեն խիստ քննադատել էր արաբական երկրներին և մեղադրել էր նրանց Եմենում ՀԱԿԱՇԻԱԿԱՆ պատերազմ սանձազերծելու մեջ։ Ի պատասխան, ի.Ալիևը կոպիտ փակել էր Փաշազադեի բերանը։ Արդյունքում՝ Ալլահշուքյուրը պահպանում է իր «երեսը», իսկ ազերիների նախրապանն էլ մեկնում է Էր Ռիադ՝ ՀԱԿԱՇԻԱԿԱՆ «փարթիին» մասնակցելու։

Վերլուծել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ