19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում կտրամադրվի

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին 2,1 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում կտրամադրվի, հաղորդում է “Glendale News-Press”-ը:

Գումարը կփոխանցվի ֆրանսիական “AXA S.A.” ապահովագրական ընկերության ժառանգների փոխհատուցման հիմնադրամի կողմից: Այս գործի դատավարությունն ընթանում է ավելի քան մեկ տարի: Դատախազների համաձայնության դեպքում հայցվորներին կտրոններ կտրամադրվեն:

Վավերացված է 100 հայց, որոնց ներկայացուցիչներին կտրամադրվի նշված գումարը: “Boyajian and Associates” իրավաբանական ընկերությանը, որը 17 հայցվորի շահեր է ներկայացնում, կտրամադրվի ամենախոշոր փոխհատուցումը` 312 հազար ԱՄՆ դոլար:

“AXA S.A.”-ին ընդհանուր առմամբ ներկայացվել է 13 հազար հայց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ