20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ֆրանսիան եւ Գերմանիան մտադիր են “կողպել” իրենց սահմանները

Արեւմտյան Եվրոպայի երկրները պատրաստվում են վերանայել Շենգենյան համաձայնությունը եւ սահմանային վերահսկողությունը: Եվրամիության ներքին սահմանների վերահսկողության հարցերով հատկապես մտահոգված են Գերմանիան եւ Ֆրանսիան: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես եւ նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզին, պայքարում է անօրինական միգրացիայի դեմ, գրում է “pravda.ru”-ն:

Գերմանիայի  ղեկավարությունը եւս մտահոգված է ԵՄ-ի սահմանների իրավունքների պաշտպանությամբ: Շենգենյան համաձայնության մասնակի վերանայման նախաձեռնությամբ բազմիցս հանդես է եկել Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը:

Փակ սահմաններ ունենալու խնդիրն արդեն մի քանի տարի է քննարկվում է: Երբ Եվրոպան աջակցում էր դեմոկրատական բարեփոխումներին Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, ոչ ոք չէր ենթադրում, որ “արաբական գարունը” կհասնի մինչեւ Եվրոպական մայրցամաք: Մեծ թվով փախստականներ Թունիսից, Լիբիայից եւ Եգիպտոսից հայտնվեցին Հունաստանում եւ Իտալիայում: Շնորհիվ Շենգենյան գոտու` նրանցից շատերին հաջողվեց հետագայում տեղափոխվել Ֆրանսիա, Գերմանիա եւ Ավստրիա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ