25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերմանական հեղինակավոր թերթը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը

 Ս.թ մարտի 27-ին «Frankfurter Allgemeine Zeitung» թերթում տպագրվել է

Քրիստոֆ Բեքերի «Ինչու է ձերբակալվել իմ մայրը» վերնագրով հոդվածը`
Բաքվում համաեվրոպական խաղերի անցկացման մասին` Եվրոպայի օլիմպիական
հանձնաժողովին ուղղված քննադատությամբ:

Առաջին համաեվրոպական խաղերի բացումից 10 շաբաթ առաջ Human Rigts Watch
կազմակերպությունը Գերմանիայի օլիմպիական սպորտային միության
ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նախագահ Իլհամ
Ալիևի վարած ռեժիմի ներքո Բաքվում մարդու իրավունքների ոտնահարման
հարցերին: Human Rigts Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական
Ասիայի երկրների գծով պատասխանատու Հյու Վիլլիամսոնը նշված թերթի հետ
հարցազրույցի ընթացքում նշել է, որ Բաքվում խաղերն անցկացնելու փաստն
անգամ չի նպաստել Ադրբեջանի վարած քաղաքականության փոփոխմանը և իրավիճակն
այժմ ավելի վատ է քան մեկ տարի առաջ: Վիլլիամսոնը հույս է հայտնել, որ
Գերմանիայի օլիմպիական սպորտային միության ղեկավարությունն այդ հարցով
կդիմի Ադրբեջանի կառավարությանը, քանի որ հյուրընկալ երկիրը նաև
պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների համար: Վիլլիամսոնը շատ
հիասթափեցնող է համարում այն փաստը, որ մինչ օրս ոչ մի այլ ազգային
օլիմպիական հանձնաժողով քայլեր չի ձեռնարկել կապված Ադրբեջանում տիրող
իրողության հետ: Գերմանիայի օլիմպիական սպորտային միությունը միակն է, որ
խոստացել է մարդու իրավունքների ոտնահարման հարցով դիմել ադրբեջանական
իշխանություններին:

2014թ. Ադրբեջանում ձերբակալվել են հայտնի լրագրողներ և մարդու
իրավունքների պաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ, այդ թվում նաև Արիֆ
Յունուսը և Խադիջա Իզմայիլովան: Բոլորովին վերջերս «Amnesty
International» կազմակերպության կողմից հրապարակված տեսահոլովակում
ձերբակալված Արիֆ Յունուսի դուստր Դինարա Յունուսը դիմում է նախագահ
Ալիևին.«Պարոն նախագահ, կարող եք ինձ բացատրել` ինչու է ձերբակալվել իմ
մայրը` և այս համատեքստում քննադատել է համաեվրոպական խաղերի անցկացումը
Ադրբեջանում»:

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի տվյալներով Ադրբեջանը
լրագրողների ձերբակալության թվով երկրների ցանկում զբաղեցնում է 9-րդ
տեղը: Թերթը նշում է, որ ազգային օլիմպիական հանձնաժողովի նախագահ Ալիևը
օգտագործում է համաեվրոպական խաղերը` իր երկրի սպորտային և քաղաքական
շահերն առաջ մղելու նպատակով: Կառավարությունն հոգում է համաեվրոպական
խաղերի բոլոր մասնակիցների ճանապարհածախսն ու կեցության ծախսերը: 2016թ.
և 2020թ. օլիմպիական խաղերի անցկացման համար Բաքվի դիմումը մերժվել է
միջազգային օլիմպիական հանձնաժողովի կողմից: Սակայն 2016թ. առաջին անգամ
Բաքվում կհյուրընկալվի Formula 1-ը, իսկ ՈՒԵՖԱ-ն 2020թ. Բաքվում
կանցկացնի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումը:

Անցյալ շաբաթ Ալիևն իր ելույթներից մեկում խոսել է «տարիներ շարունակ իր
երկրի հանդեպ գործող քարոզարշավի» մասին, որը վերջինիս կարծիքով
արտահայտվում է նաև ոչ կառավարական կազմակերպությունների
քննադատությամբ: Հոդվածագիրը հեգնանքով մեջբերում է Ալիևի խոսքերը`
Eurasianet.org  կայքից. «Համաշխարհային քաղաքականությունն առաջնորդվում
է ոչ թե միջազգային իրավունքի նորմերով, այլ հորինվածքներով, երկակի
ստանդարտներով, խտրականությամբ, ազգայնամոլությամբ, իսլամատյացությամբ և
այլատյացությամբ»:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ