25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատմություններ Պուտինի քարոզչական մեքենայի ներսից

Ելնելով Ռուսաստանի կառավարության կողմից երաշխավորված համացանցային քարոզչական համակարգերի մենթալիտետից՝ Մարատ Բուրկհարդն ասում է Radio Free Europe Radio Liberty (RFERL)-ին. «Մենք գրում ենք այն, ինչ մեզ ասում են, առանց հարցեր տալու, և մենք չենք ուզում իմանալ», գրում է Interpress.am-ը`Newsweek-ին հղումով:

Այսպես կոչված Համացանցային Հետազոտական կենտրոնի տարբեր բաժինները կոչված են բարձրացնելու Ռուսաստանի և հատկապես նախագահ Վլադիմիր Պուտինի դրական իմիջը: RFERL-ի համաձայն, կենտրոնը հատուկ բաժին ունի, որի աշխատանքը այն է, որ նորություններ է ուղարկում և  մեկնաբանություններ թողնում  այնպիսի նորությունների կայքերին, ինչպիսիք են BBC-ն և CNN-ը, ինչպես նաև մունիցիպալ կայքերի ֆորումներին: Որոշ աշխատակիցներ նաև կեղծ հաշիվներ ունեն ֆեյսբուք, LiveJournal և  vKontakte (ֆեյսբուքի ռուսական տարբերակը) կայքերում:

Բուրկհարդը նշում է, որ 2 ամիս եղել է համակարգի մի մասը, ստացել է ամսեկան 700 դոլար, մենեջերները ստանում են դրա մոտ կրկնակին, ինչը էականորեն բարձր է ռուսական միջին աշխատավարձից: Նա նշել է, որ անցել է լարված հարցազրույցի գործընթացի միջով: «Դուք պետք է գրեք տեքստերի նմուշները, որից հետո  նրանք որոշում են, թե արդյոք դուք հարմար եք այդ աշխատանքի համար: Նրանք մարդկանց այս ձևով են ընտրում»,- ասել է նա RFERL-ին:

Նախ նրանք առաջարկում են ձեզ գրել ինչ-որ չեզոք թեմայի մասին, օրինակ, «Բուսակերություն. կողմ և դեմ կարծիքներ»: Դրանից հետո հանձնարարությունները ավելին հեռուն են գնում, օրինակ, «Ի՞նչ կարծիք ունեք Դոնեցկի հումանիտար  բեռների մասին»:

Բուրկհարդը նշել է, որ հիմնականում արևմտամետ է, սակայն թույլ չի տվել, որ դա ազդի իր հարցազրույցի գործընթացի վրա: Աշխատանքի ընդունվելուց հետո  նա նշանակվել է 20 աշխատող ունեցող բաժնում, որը մեկնաբանություններ է գրում Ռուսաստանի մունիցիպալ կայքերում: Բուրկհարդն աշխատել է 12 ժամանոց գրաֆիկով, որի ընթացքում նա պետք է գրեր 135 մեկնաբանություն, որոնցից ամենակարճը բաղկացած էր 200 նիշից:

«Մենք դա անում էինք երեք հոգանոց խմբերի բաժանվելով: Մեզանից մեկը պետք է լիներ «չարագործը»՝ մարդ, ով համաձայն չէ ֆորումի հետ և քննադատում է իշխանություններին, որպեսզի իրականության զգացողություն առաջացներ մեր արածի վերաբերյալ»,- ասել է նա RFERL-ին: Մյուս երկուսը նրա հետ վիճաբանության մեջ են մտնում: Ոչ, դուք ճիշտ չեք, այստեղ ամեն ինչ ճիշտ է: Նրանցից մեկը պետք է բերեր թեմային վերաբերվող որևէ գրաֆիկ կամ պատկեր, իսկ մյուսը պետք է հղում տար այնպիսի կայքի, որը հաստատում է այդ պատճառաբանությունը: Տեսնու՞մ եք: Չարագործը, նկարը, հղումը»:

Եռյակը պետք է յուրաքանչյուր մեկնաբանության տակ  նշեր դրա հետ կապված որոշակի քանակությամբ «թեգեր» , որոնք պետք է որոնողական համակարգերում բարձր վարկանիշ  բերեին: Նրան հանձնարարված թեմաներից մեկն եղել է հետևյալը. «ՆԱՏՕ-ի զորքերը գաղտնի կռվում են ուկրաինական զորքերի համակարգում», մեկ ուրիշը՝ «դրական վերաբերմունք ձևավորել Վլադիմիր Պուտինի ներքին քաղաքականության նկատմամբ. նախագահն հասարակ ռուսների հետ է դիմավորել  Սուրբ Ծնունդը»:

Հանձնարարված թեմաներից շատերն ուղղված են եղել Ուկրաինայի նկատմամբ զրպարտանքներ տարածելուն: «Նրանք  դեն են նետում այն ամենը, ինչ ստացել են Ուկրաինայում»,- ասում Բուրկհարդը:

Մի անգան նրան հանձնարարվել է զրպարտություն  գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին, ով Հնդկաստանում մաստակ է ծամում և հետո թքում:

«Հանձնարարության մեջ միշտ նշվում է այն եզրակացությունը, ինչին դուք պետք է հանգեք, արդեն գրված է, որ Օբաման… ոչինչ չգիտե մշակույթի մասին: Դուք նրան հանդիպում եք Հին Հնդկաստանում և  նա այնտեղ մաստակ է ծամում: Դա ծիծաղելի է այն իմաստով, որ նրանք պատրաստ են կառչել  ցանկացած մանրուքից: Դա անհեթեթություն է, որը դուրս է գալիս սահմաններից»,- ասել է Բուրկհարդն RFERL-ին:

Ի տարբերություն Համացանցային հետազոտական կենտրոնի ՝ Բուրկհարդի քաղաքականապես չեզոք գործընկերների, նա նշում է, որ մյուսները ամբողջ հոգով հավատում էին նրան, ինչ գրում էին:

«Դուք լսում եք մարդկանց, ովքեր ամբողջ օրը գրում են այս բաների մասին՝ սուրճ խմելու կամ այլ թեմայի շուրջ խոսելու փոխարեն, նրանք կատաղությունից փրփրած բերանով սկսում են խոսել նույն  բաների մասին: Այնուամենայնիվ, ինչ-որ բան ապացուցվում է: Այսպիսով, կան «ֆանատներ»,- ասում է Բուրկհարդը: Սակայն մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք ցանկանում են գումար վաստակել: Քաղաքականության  առումով նրանք այնքան անգրագետ են, որքան Պուտինն ու Օբաման: Նրանք չգիտեն տարբերությունները: Բնականաբար, նրանք բոլորը Պուտինի կողմից են, սակայն քաղաքական առումով բացարձակ անգրագետ:

Բուրկհարդը նշել է նաև, որ չնայած ստացած  աշխատավարձին, հեռացել է , քանի որ «Չէր կարող մասնակցել այդ անհեթեթ աշխատանքին»:

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ