20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների առաջին փուլը ռազմաքաղաքկան է լինելու

 2012 թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն Հայաստանում երկու կարեւոր միջոցառումներ կանցկացվեն` “Փոխգործակցություն-2012”-ը` արագ արձագանքման ուժերի կիրառմամբ, եւ զինված ուժերի կիրառման համար ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որի առաջին փուլը ռազմաքաղաքական է:

Այսօր կառավարության նիստի ավարտից հետո այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

Նախարարի խոսքով, երկրոդ միջոցառման մեջ ընդգրկված են  բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները, այդ թվում` ՀՀ Անվտանգության խորհուրդը:

“Այս շաբաթ բոլոր պետական մարմինների համապատասխան մարմինների հետ, ինչպես ամեն տարի, անց են կացվելու հավաքներ”,-նշեց Սեյրան Օհանյանը: Հունիսի  25-27-ին կանցկացվի զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը “Ռազմապետական ղեկավարման համակարգի ծավալումը պատերազմական իրավիճակներում և ագրեսիայի ետմղման հիմնական միջոցառումների կազմակերպում” թեմայով:

“Ես կխնդրեի, որպեսզի բոլոր ղեկավար  մարմինների կողմից համապատասխան ցուցում լիներ՝ պատասխանատուներին նախապատրաստելու, որովհետեւ անց է կացվելու  Հայաստանի Հանրապետության բերումը բարձր մարտական պատրաստության և դրա ֆոնի ներքո մենք  նախապատրաստելու են համապատասխան հրամանագրեր` իրադրության գնահատումից հետո, ռազմական դրության բերման, զորահավաքի անցկացման, ագրեսիայի դիմագրավման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը ՀԱՊԿ ղեկավարությանը` մեզ աջակցելու համար”,-եզրափակեց պաշտպանության նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ