20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարդկային առումով դրական եմ վերաբերվում Օսկանյանին. Ա. Դավթյան

 

Լեւոն Զուրաբյանն ինքն է միշտ երեխայի խռովկանություն ցուցաբերում. այսօր այսպես հակադարձեց ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը լրագրողների այն դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանի կողմից կառավարության ծրագիրը , ՀԱԿ-ից բացի, բոլոր խմբակցությունների հետ քննարկելը Զուրաբյանը երեխայի խռովկանություն է որակել:

Ըստ հանրապետական պատգամավորի, ծրագիրը ՀԱԿ-ի հետ քննարկելու կարիք չկար: “Ի՞նչ քննարկես, եթե մարդիկ ընդհանրապես չեն ցանկանում: Նրանք հնարավորություն ունեն օգտագործելու քաղաքական ամենաբարձր ամբիոնը` ԱԺ-ն”,-ասաց նա:

Անդրադառնալով “Սիվիլիթաս”  հիմնադրամի հետ կապված հարուցված քրեական գործով Վարդան Օսկանյանին երկու անգամ հարցաքննելու փաստին եւ Օսկանյանի հայտարարությանը, որ այդ գործում քաղաքական ենթատեքստ կա, Դավթյանը բացառեց դա, նշելով. “Բազմաթիվ նմանատիպ քրեական գործեր են լինում: Բնական է, որ երբ նման գործերը վերաբերում են քաղաքական գործիչներին, դրանք առավել մեծ հնչեղություն են ստանում: Հավելելու, այլ բան չունեմ”:

Անարձագանք թողնելով նաեւ լրագրողների այն դիտարկումը, թե այդ քրեական գործն ի հայտ եկավ միայն այն ժամանակ, երբ Օսկանյանն սկսեց զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց` “Կարծում եմ, Վարդան Օսկանյանը իր աշխատած տարիներին դրական արդյունքներ ունի արձանագրած, մարդկային առումով եւս դրական եմ վերաբերվում նրան”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ