18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստին կներկայացնի հարկային փոփոխությունների փաթեթ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել “Լիցենզավորման մասին” և “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում զգալիորեն կհեշտացվի արտոնագրման գործընթացը։

Նիստում հավանության է արժանացել “Արտոնագրային վճարների մասին” և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան նշված օրենքով սահմանված հարկման մոտեցումներն են` կապված դրույքաչափի, վճարման պարբերականության հետ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել արտոնագրային վճարների համակարգը։ 

“Փաստորեն այս երկու նախագծով մենք էապես թեթևացնում ենք բեռը և ավելի հարմարավետ պայմաններ ենք ստեղծում մեր քաղաքացիների համար։ Եթե Ազգային ժողովի մեր գործընկերներն առարկություն չունենան այս օրենքների նախագծերի վերաբերյալ, այդ դեպքում մենք դրանք կընդգրկենք արտահերթ նիստի օրակարգում”,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել ևս մեկ օրենսդրական նախաձեռնության, որն ուղղված է խաղատների գործունեության կանոնակարգմանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ