24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինի անհետացումը ի՞նչ էր նշանակում

Վլադիմիր Պուտինի տասնօրյա անհետացման հետ կապված շշուկները ընդգրկում էին ծիծաղելիից մինչև խոշորագույն բամբասանքներ: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զբաղված էր շշուկներ տարածելով, որ ռուսական առաջնորդը հիվանդ էր՝ դրանով ժխտելով Կրեմլում իշխանության համար պայքարն ու այն պնդումները, որ նախագահը բացակայում էր իր նոր  զավակի ծնունդը տեսնելու համար, գրում է Interpress.am-ը` Newsweek-ին հղումով:

Երբ երկուշաբթի օրը Պուտինը վերջապես հայտնվեց, նա ազատվեց իր անհետացման հետ կապված բոլոր հարցերից՝ ընդամենը նշելով, որ «առանց բամբասանքների կյանքը ձանձրալի կլիներ»: Հավանաբար երբեք չենք իմանա, թե Պուտինը որտեղ է եղել այդ 10 օրը, չնայած նրա գունատությունը վկայում է թեթև հիվանդության մասին: Հաշվի առնելով Կրեմլի՝ Պուտինի անձնական կյանքի մասին տեղեկություններ տրամադրելու շարունակական անպատրաստակամությանը, դա կարող է լինել ոչ այլ ինչ, քան գրիպ:

Սակայն արժե հարցնել, թե Պուտինի անհետանալն ինչո՞ւ ԶԼՄ-ների շրջանում նման իրարանցում առաջացրեց: Ռուսական քաղաքական համակարգում Պուտինի կենտրոնական դերը այնքան է ընդունված, որ նա երկրի ներսում ընկալվում է որպես ռուսական արտաքին քաղաքականությունը ներկայացնող հիմնական կերպար: Հետևաբար նրա անհետացումը կարող էր Ռուսաստանում քաոսային իրավիճակ ծնել:

Անշուշտ, Պուտինն այսօր և՛ անձնական, և՛ իշխանական առումով ռուսական քաղաքականութան հիմնական դեմքն է: Ռուսական պետության ներսում  տարբեր ֆրակցիաների միջև որպես միջնորդ  ներկայանալու նրա կարողությունը հնարավորություն է տվել ամրապնդել իշխանությունն ու կառավարել շատ ավելի արդյունավետ, քան իր նախորդը՝ Բորիս Ելցինը: Նա այսօր էլ ընդունվում է մեծամասնության կողմից:

Այնուամենայնիվ, Պուտինը ռուսական քաղաքականության միակ «խաղացողը» չէ:

Նա ունի մի շարք մոտիկ, ավագ խորհրդականներ, որոնցից շատերը կարող էին լինել Պուտինի կառուցած համակարգի հիմնական դերակատար: Նրա մահը կամ անգործունակությունը ցնցակաթվածի կհանգեցներ, սակայն պարտադիր չէ, որ հանգեցներ լուրջ քաղաքական փոփոխությունների:

Ակնհայտ է, որ մենք չենք կարող ապագան կանխագուշակել: Ի վերջո, ոչ ոք չէր  կարող կանխագուշակել, որ Բորիս Ելցինի՝ իր հաջորդ ընտրած երիտասարդ, անհայտ նախկին հետախույզը մեծ հաջողության կհասնի ռուսական պետության կոռումպացված  կառույցը սանձահարելու  գործում և որքան արդյունավետորեն նա կարող է վերացնել ռուսական դեմոկրատական ռեֆորմները:

Այնուամենայնիվ,  անհավանական է, որ Պուտինը հեռանում է պաշտոնից, անկախ նրանից, երբ դա տեղի կունենա, կհանգեցնի ռուսական կառավարության քաոսի: Ավելի քիչ հավանական է, որ նրա մահը կարող էր հանգեցնել դեմոկրատական և արևմտամետ կառավարական շարժում, այնպիսին, ինչպիսին տեսել ենք Ուկրաինայում:

Փոխարենն ավելի հավանական է, որ Պուտինի մոտիկ խորհրդականներից մեկը կդառնա նրա փոխարինողը, կընդունվի որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու, հավանաբար լեգիտիմության աննշան մակարդակով, հիմնականում բողոքարկման չենթակա ընտրություններում: Ունենալով նույն աշխարհայացքն ու նմանատիպ անցյալ՝ Պուտինի հաջորդը հաջողությամբ կարող էր շարունակել Պուտինի քաղաքականության շատ ուղղություններ:

Կարճ ասած, Պուտինի Ռուսաստանն ու  նրա վարած տհաճ քաղաքականությունը  հավանաբար ոչ մի տեղ էլ չեն անհետանա, նույնիսկ եթե մարդը դա անում է:

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ